Լիոնի 35-րդ քաղաքապետը կարող է հայ լինել
WorldԱյսօր՝ հուլիսի 17-ին, տեղի ժամանակով ժամը 17-ին Լիոնի քաղաքային խորհուրդը որոշելու է քաղաքի նոր՝ 35-րդ քաղաքապետի անունը:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լիոնի նոր քաղաքապետ կարող է դառնալ հայազգի Ժորժ Քեփենեկյանը:
Քեփենեկյանը օգոստոսի 8-ին կդառնա 68 տարեկան:
Նա հայ գաղթականների զավակ է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ-միզաբան: Բժշկական աշխարհում նա վայելում է մեծ հարգանք: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի մշակույթը մուտք գործի հիվանդանոցներ, և մեծ մասամբ հաջողել է: Սա կարելի է համարել նրա գլխավոր երկու հանձնառություններից առաջինը: Իսկ երկրորդը Հայոց ցեղասպանության ճանաչումն է:
Մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժը 2008 թվականին ղեկավարել էր Կոլոմի նախընտրական արշավը, նա քաղաքապետի առաջին օգնական է դարձել 2014 թվականին:
Ֆրանսիական լրատվամիջոցները մատնանշում են, որ Քեփենեկյանը շատ ամուր կապված է հայկական մշակույթին և հիշողությանը: Նա ակտիվ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում: