00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հնարավոր է անգլիական ֆուտբոլն ավելի լավը դառնա առանց Անգլիայի լիգայի գավաթի. ՄոուրինյուԵռասերունդ Երկրապահը՝ Եռաբլուրում (տեսանյութ)Ամենակախյալը՝ անկախների մեջ...Արցախի անվտանգությունը վտանգող ցանկացած փոփոխություն անընդունելի է. Կարեն ՄիրզոյանՀայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր»Մեսսին՝ ընդդեմ «Էյբար»-ի (տեսանյութ)Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազը՝ վերջին զինված միջադեպերի մասինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարԷդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանըՄեսսին 5 տուրերում նույնքան գոլ է խփել, որքան ողջ «Ռեալ»-ը

Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը և վարչապետ լինելու մեծ ցանկությունը

«Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը ակնհայտորեն ուղղված էր թե ներքին, թե արտաքին լսարանին, իսկ ավելի կոնկրետ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին: Իրականում, Սերժ Սարգսյանը որևէ նոր բան չբացահայտեց, պարզապես առավել հստակ շեշտադրումներով ներկայացրեց մայիսի 18-ի խորհրդարանական ուղերձ-ելույթում իր իսկ կողմից առաջ քաշված անվտանգային և արտաքին քաղաքական մի շարք դրույթներ: Նախագահի հարցազրույցում կարմիր թելի պես անցնում են ներքին և արտաքին լսարանին ուղղված հիմնական երկու մեսիջները: Մասնավորապես, նախագահը հայտարարեց, որ դեռևս հսկայական ժամանակ կա իշխանության 2018 թվականի խնդրի համար: Միեւնույն ժամանակ նա ասաց, թե ի՞նչ կարեւոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլեւս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը: Նախագահի մեկ այլ կարևոր ակնարկը վերաբերում է հետընտրական զարգացումներին, սա առաջին դեպքն է ըստ Սերժ Սարգսյանի, երբ ընտրությունների հաջորդ օրը հանրությունը հեղաշրջում անելու կոչերով հանդես չեկավ: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը առնվազն իշխող մեծամասնության համար միակ գործիչն  է, ով լեգիտիմ է և ընկալվում է հանրության լայն շրջանակների կողմից:

Ինչպես գիտենք, խորհրդարանը բավականին սուր քննադատությունների ներքո ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը։ Ընդդիմադիրները բավականին կոշտ ելույթներ ունեցան, մինչդեռ շարքային ակտիվ ՀՀԿ-ականների կողմից հակադարձումներ գրեթե չեղան։ Ինչո՞ւ, որովհետև վարչապետը յուրային չէ՞։ Սա միանշանակ վարչապետ Կարապետյանի պարտությունն էր, ով, իհարկե, ստացավ անհրաժեշտ ձայներ, բայց չստացավ աջակցություն։ Սա վկայում է այն մասին, որ նա ժամանակին ուշադրություն չդարձրեց և լումա չունեցավ ՀՀԿ ցուցակը կազմելու հարցում։ Նա այդպես էլ չհասկացավ, որ մենեջեր չի կարող աշխատել, պետք է լինի քաղաքական գործիչ։ Ահա այս ծրագրի քննարկումը ցույց տվեց, որ վարչապետն, այո՛, ունի կուսակիցներ, բայց չունի թիմակիցներ։ ՀՀԿ վերին էշելոնի կարկառուն դեմքերն էլ իրենց հերթին՝ առիթը բաց չեն թողնում՝ հայտարարելու համար, որ իրենց միակ առաջնորդը և թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է: Հետևաբար, նախագահը ճիշտ է ասում. որոշելու  է խորհրդարանական մեծամասնությունը, իսկ թե ինչ նա կորոշի՝ դժվար չէ կռահել: Սերժ Սարգսյանը չբացեց փակագծերը, սակայն ակնհայտ է, որ ԱԺ-ում քաղաքական հենարան և թիմ չունեցող Կարապետյանը էականորեն զիջում է խորհրդարանական մեծամասնության դե-ֆակտո և դե-յուրե ղեկավարին՝ 2018-ի մրցավազքում:

Ինչ վերաբերվում է նախագահի՝ արտաքին դերակատարներին ուղղված մեսսիջներին, ապա ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձեց հստակ ներկայացնել այն մեխանիզմը, որով ինքը շարունակելու է տիրապետել Հայաստանի իշխանությանը, և այդպիսով նրանց փորձելով համոզել, որ այլ ելք չկա, քան ընդունել այդ ծրագիրը և ապահովել դրա միջազգային լեգիտիմությունը: Առավելևս, որ Սարգսյանը գործնականում նրանց հավաստիացրեց, որ չի պատրաստվում կատարել քայլ, որը կարող է ցնցումային լինել արտաքին դերակատարներից որևէ մեկի համար: Այսինքին, Սերժ Սարգսյանը արտաքին խաղացողների առջև փորձում է հանդես գալ կանխատեսելիության դիրքերից, այդ թվում նաև Արցախյան հակամարտության կարգավորման խնդրում:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է Մոսկվայի կողմից Բաքվին զենք վաճառելու խնդրին. «Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սա նշանակում է, որ Հայաստանը որևէ կերպ չի չի կարող հակադարձել ռուսական կողմի այս քաղաքականությանը և մեզ համար վերապահված է դիտորդի դեր՝ որոշակի երաշխիքներով: Այդ երաշխիքներից մեկն էլ գուցե Իսկանդեր համակարգն է, որին Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձ կատարեց: «Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ, երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»-ասել է Սերժ Սարգսյանը: Սրանով նա կարծես փորձ է կատարում փակել 80-ականների զենք ունենալու մասին իր հայտարարությունը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ: Սարգսյանի պնդմամբ՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է և ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա:

Իհարկե, զավեշտ է, որ նման հայտարարություն է անում մի երկրի նախագահը, որը Global Financial Integrity ամերիկյան հետազոտական կազմակերպության «Կապիտալի անօրինական դուրսբերումը զարգացող երկրներից» զեկույցի համաձայն, 70-րդ տեղում է՝ տարեկան միջինը 983 մլն դոլար կապիտալի անօրինական արտահոսքով: Իսկ գուցե հենց սա է պատճառներից մեկը, որ մենք բավարար միջոցներ չունենք զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու և ապրիլյան դեպքերի կրկնությունը բացառելու համար…

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1126 անգամ

Լրահոս
21 Սեպ
Հնարավոր է անգլիական ֆուտբոլն ավելի լավը դառնա առանց Անգլիայի լիգայի գավաթի. ՄոուրինյուԵռասերունդ Երկրապահը՝ Եռաբլուրում (տեսանյութ)Ամենակախյալը՝ անկախների մեջ...Արցախի անվտանգությունը վտանգող ցանկացած փոփոխություն անընդունելի է. Կարեն ՄիրզոյանՀայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր»Մեսսին՝ ընդդեմ «Էյբար»-ի (տեսանյութ)Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազը՝ վերջին զինված միջադեպերի մասինԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարԷդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանըՄեսսին 5 տուրերում նույնքան գոլ է խփել, որքան ողջ «Ռեալ»-ըՊուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին և ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման վստահություն հայտնելՏեսանյութ. «Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան Պոլ Պոգբայի պարը (տեսանյութ)Հզոր, ծաղկող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն ու հպարտությունն է. Բակո Սահակյանի ուղերձը Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իմ կողմից չի եղել. վարչապետ«Yerevan Open»-ի 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում են աղյուսակըՄիասնությունը մեր անկախության երաշխավորն է. Արման ՎարդանյանՆախագահը, բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր» պանթեոնԱնհավանական սարսափելի կադրեր՝ Մեքսիկայի երկրաշարժից (տեսանյութ)Նավթի գներն աճել ենԱնկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի. Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձըԱնկախ Հայաստանը 26 տարեկան է․ շնորհավոր տոնդ, Մա՛յր Հայաստան… (տեսանյութ) «Ժողովուրդ». Եզդիները պահանջում են դպրոցում ուսուցանել եզդերենՕրվա խորհուրդը«Ժամանակ». Կառավարության նոր որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում«Ժամանակ». Ուշագրավ պրակտիկա. Կառավարությունը վաղը կորոշի այսօրվա «սալյուտին» 11 մլն հատկացնել«Ժամանակ». «ՕՐՕ» դաշինքին մաս կազմող կուսակցություններում անորոշ վիճակ է. ակտիվանալու համար որևէ քաղաքական օրակարգ չունեն«Ժամանակ». Կարեն Կարապետյանը «պատերազմ» հայտարարեց ՀՀԿ-ին. նա վա-բանկ է գնում«ՀԺ». Ո՞ւմ է շախ արել ու մատ տվել վարչապետը«Ժամանակ». Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը«Փաստ». Սպանության մեջ կասկածվող ալավերդցիները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան«Ժողովուրդ». Մինչ կառավարությունը պարծենում է ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել«Ռեալ»-ը պարտվեց «Բետիս»-ին (տեսանյութ)Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը (տեսանյութ) Միհրան Հարությունյանը կնոջը գերշքեղ մեքենա է նվիրել (լուսանկար)Հասմիկ Կարապետյանի նոր՝ «Դու պիտի ապրես» տեսահոլովակի անոնսը«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)Իսպանիայի առաջնության տուրի լավագույն գոլը, սեյվը, ֆուտբոլիստը (տեսանյութ)Մերի Մակարյանը՝ վառ դիմահարդարմամբ (լուսանկար) Իրանի նախագահը «քաղաքակրթական մատ» հայտարարեց տարածաշրջանային իր ախոյան ԻսրայելինՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնասՎանդալիզմ Տավուշի մարզում. հրկիզման եղանակով այրել են գյուղացիների խաղողի այգիներըՀայաստանի ընտրանին ունի եվրոպական առաջնություններում հանդես եկող 5-6 ֆուտբոլիստ. ԲորոդյուկԷրդողանին և Ալիևին Նյու Յորքում ցույցերով են դիմավորումՄեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-իՆախագահը թուրքերին հստակ ազդակ է հղում՝ կա՛մ հիմա եկեք պայմանավորվենք, կա՛մ հետո ուշ է լինելուՄարջան Ավետիսյանի ժպտերես սելֆին՝ իր հավանական ընտրյալի հետ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ. Tert.amՄեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև
Ամենադիտված
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Հարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.am
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Հարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.am
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԵվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՁայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանԹուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)