Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են 

Ստախոսությունից մինչև որակյալ կադրերի հեռացում. ինչ է կատարվում ՍԱՊԾ-ում

ՍԱՊԾ-ի կադրային քաղաքականությունից դժգոհությունները կարծես թե չեն սպառվում. այսօր ասուլիս էին հրավիրել ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը:

Բանն այն է, որ Մանթաշյանը սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել է քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, իր հետ նույն մրցույթին մասնակցել է նաև պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն Մանթաշյանին կանչել են և բանավոր տեղեկացրել, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, իսկ իրեն խոստացել են 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել: 

«Ես մրցույթով հաղթեցի, բայց պարզվեց՝ ինձ հետ մասնակցած և շեմը չհաղթած մեկն է իմ փոխարեն նշանակվելու» ,- ասաց Մանթաշյանը։ Իր հետ կատարված անարդարությունների մասին օրերս Նարեկ Մանթաշյանը վարչապետին նամակով էր դիմել, որին մեր լրատվամիջոցն անդրադարձել էր (նամակի բովանդակությանը ծանոթացեք այստեղ):

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ նախկինում ՍԱՊԾ շատ այլ աշխատակիցներ ևս նման խնդրի առաջ են կանգնել, սակայն ի տարբերություն իրեն, հանրային հնչեղություն չեն տվել, ինչն էլ, բնականաբար, սկսել է կրել շարունակական բնույթ: 

Նա նշեց, որ հավատով դիմել է վարչապետին և հույս ունի որ կառավարության ղեկավարը ուշադրություն կդարձնի «իր կադրի» վարած քաղաքականությանը, և եթե ինքը փոփոխություններ է ակնկալում գործադիրի ոլորտում, ապա նույնը պետք է ակնկալի Իշխան Կարապետյանից:

Նույնաբովանդակ խնդրի առաջ է կանգնած նաև ասուլիսի մյուս բանախոսը՝ Գեորգի Ավետիսյանը, ով ժամանակին ծաղրական բնույթի դիմում էր գրել՝ աշխատանքից ազատվելու խնդրանքով, այնուհետև եռօրյա ժամկետում փորձել հետ վերցնել իր գրած դիմումը, ինչը, սակայն, մերժվել է.  «Ես մտա դատարան և դատարանը վճիռ կայացրեց, որ իրենք իրավունք չունեին դիմումը չվերադարձնելու»,- ասաց Գեորգի Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկված է և գործն այժմ վերաքննիչ դատարանում է:

Բացի իրենց աշխատանքի հետ կապված խնդիրներից, ոլորտի մասնագետները նաև ՍԱՊԾ աշխատանքի թերությունների շուրջ խոսեցին: Մասնավորապես, բանախոսները հակված են այն կարծիքին, որ ՍԱՊԾ-ն զբաղված է բացարձակ ստախոսության տարածմամբ: Հատկանշական է հատկապես այն հանգմանքը, որ այս կառույցի հայտարարությունները իրարարմերժ են, օրինակ, կապված ադրբեջանական խնձորների, մանկական կերերի, պաղպաղակի շուկայի հետ. «Ադրբեջնական խնձորների պատմությունը հայտնի է բոլորին. ՍԱՊԾ-ն ասում էր, որ ամբողջովին վերացված են շուկայից, սակայն պարզվեց, որ հասարակական սեկտորը գտավ շուկայում առկա խնձորի խմբաքանակը։ Ասվածն ու արվածն իրար հակասեցին նաև մանկական կերերի պարագայում, երբ հայտնի դարձավ, որ դրանք գրանցված չեն ԵՏՄ ռեգիստրում և իրավունք չունեն ներկրվել Հայաստան։ ՍԱՊԾ-ն ասում է՝ գրանցված է, սակայն թուղթն այդպես էլ ցույց չի տալիս»,- ասաց Ավետիսյանը, ընդգծելով, որ բացարձակ ամենաթողություն է նաև պաղպաղակի շուկայում, որտեղ մինչ օրս լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, թեև ամռան երկրորդ ամիսն է վերջանում:

Աղբյուրը` ԼՈւՐԵՐ.com

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից
Ամենադիտված