Մոմավառություն` ի հիշատակ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկանների (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր` հուլիսի 17-ին, լրացավ «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելու մեկ տարին:
Խորենացի փողոցում` ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի դիմաց մեկնարկել է մոմավառություն` ի հիշատակ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկանների` ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի:
Ոստիկանների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ քաղաքացիներն ու ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել սպանված ոստիկաններին` մոմեր վառելով ու ծաղիկներ խոնարհելով հուշարձանին:
Մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկանների հիշատակը ոգեկոչելու են եկել ինչպես նրանց հարազատները, այնպես էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բազմաթիվ պաշտոնյաներ: