00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմեն Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ «Լիվերպուլ»-ի 7:0 հաշվով հաղթանակը. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները Նախկին պատգամավորին պատկանող գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում. սկսվել է գազի ուժեղ արտահոսք (լուսանկարներ)Դիմում-նամակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ տնտեսական հանցագործության մասին«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի ֆուտբոլիստը՝ «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնումՈւկրաինայում հայ գործարար է սպանվել Թունավորվել են լոգանք ընդունելիսԽաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահությունԴավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող «Դելֆին» լողի մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց (լուսանկարներ)Էրդողանը ցանկանում Է, որ ԵՄ-ն հստակեցնի իր դիրքորոշումը Թուրքիայի անդամակցության հարցում

Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին ազատվեց պաշտնից

Հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է խորհրդակցություն` նվիրված «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խնդիրներին. տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մինասյանը նշել է, որ հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն:

«Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,-նշել է Մինասյանը:

Ըստ նախարարության՝ խորհրդակցությանը տեղայնացվել են ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականները, ինչպես նաև քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկները:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ա. Մինասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով Արծվիկ Մինասյանը խորհրդակցության մասնակից պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես`

– ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն,

– ուժեղացնել Բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը,

– կարճ ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում պահնորդական ծառայության միջոցով պահպանության փորձնական ծրագրի իրականացման ֆինանսավորման նպատակով)

– ուսումնասիրել «Դիլիջան» ԱՊ աշխատակիցների աշխատավարձերի, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության հարցերը, մշակել և ներկայացնել դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման նախահաշիվը,

– «Դիլիջան» ԱՊ պահպանության տեսանկյունից բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24 ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցել մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որը պետք է ապահովի շարժական և հենակետային պահնորդական խմբեր, իրականացնի շրջայցեր, նյութական պատասխանատվություն կրի այն վնասի համար, որը կպատճառվի ազգային պարկին՝ իր կողմից անհրաժեշտ պահպանության և անվտանգության միջոցառումները չիրականացնելու հետևանքով։

– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի կադրային քաղաքականությունը` սահմանելով մասնագիտական պահանջներ և անհրաժեշտության դեպքում նախատեսելով պարտադիր վերապատրաստման ծրագրեր,

– վերանայել «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման մարմինների (գործադիր մարմին, խորհուրդ, լիազոր մարմին) լիազորությունները, ազգային պարկի աշխատանքների կազմակերպման սխեմաները,

– կազմակերպել իրավապահ մարմինների, ազգային պարկի, տեսչական մարմնի և պահպանությունն իրականացնող կազմակերպության հետ իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,

– «Դիլիջան» ազգային պարկի» կառավարման խորհրդի պահպանման դեպքում ուսումնասիրել դրանում ՀԿ-ների, ԶԼՄ-ների և հարակից համայնքների ներկայացուցիչների ներգրավման հարցը,

– վերանայել «անտառային տոմս»-ի տրամադրման կարգը, ուսումնասիրել և լուծում տալ «անտառային տոմս»-ի մարման և վերահսկման մեխանիզմներին,

– մշակել և ներկայացնել առաջարկություն անտառից փայտանյութի դուրս բերման իրավունքի վերաբերյալ,

– ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ,

– մշակել և ներկայացնել այն սարքավորումների ցանկը (դրանց արժեքները, գնման հնարավորությունները), որոնք թույլ կտան առավել արդիական տեխնիկական միջոցներով կազմակերպել «Դիլիջան» ԱՊ տարածքների հսկողությունը (անօդաչու թռչող սարքերի կիրառում, արբանյակային քարտեզների միջոցով առկա վիճակի ուսումնասիրում, տեսախցիկների և ազդարարման զգայուն սարքերի տեղադրում և այլն),

– միջազգային կազմակերպությունների հետ վարել բանակցություններ, վերը նշված տեխնիկական սարքավորումները ձեռք բերելու ուղղությամբ,

– «Դիլիջան» ԱՊ-ի համար մշակել և ներդնել պահպանվող տարածքների աջակցման ծրագրեր,

– մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարները ողջամիտ չափով պահպանվող տարածքների պատասխանատու կազմակերպություններին վերադարձնելու և աշխատակիցներին խրախուսելու համար,

– մշակել և ներկայացնել «Դիլիջան» ԱՊ-ի կառավարման նոր պլանի տեխնիկական առաջադրանքը,

– մշակել Դիլիջան ԱՊ-ի հարակից համայնքների բնակիչների հետ տարվելիք բացատրական աշխատանքների սխեմա և նրանց կողմնակի անտառօգտագործման աշխատանքների մեջ ներգրավելու հնարավորություններ,

– մշակել փայտանյութի հանրապետություն ներմուծման խթանման օրենսդրական առաջարկներ,

– նախաձեռնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելիչ գործառույթներն ուժեղացնող, տեխնիկական զինվածությունը և մասնագիտական բարձր կարողություններն ապահովող անհրաժեշտ իրավական և այլ բնույթի փոփոխություններ։
Հաջորդ օրը, հուլիսի 14-ին, նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցություն անցկացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որին հրավիրված էր նաև ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանն իր գնահատականն է տվել ազգային պարկի գործունեության վերաբերյալ, ապա տեղեկացրել, որ ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, հիմնարկում իրականացվելու է կադրային նոր քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել անտառի լիարժեք պահպանություն: Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն:

Այնուհետև տեղամասերի պատասխանատուները, անտառապահները ներկայացրին բնականոն աշխատանք կազմակերպելուն խանգարող մի շարք դժվարություններ: Նախարարը ԱՊ ղեկավարությանը հանձնարարել է վերացնել դրանք: Հանձնարարվել է նաև գույքագրել անտառում առկա թափուկը, որպեսզի այն օրենքով սահմանված կարգով տրամադրելով բնակչությանը` մեղմվի անտառի վրա ճնշումը:

Խորհրդակցության ընթացքում եղել է առաջարկ օրենսդրական փոփոխություններով խստացնել ապօրինի ծառահատման համար նախատեսվող պատիժը:

ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ. Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառների պահպանության նշանակությունը և իրավապահ համակարգի պատրաստակամությանը հայտնեց՝ համագործակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու գործում:
Ի դեպ, նշենք, որ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է»:

դիտվել է 1630 անգամ

Լրահոս
18 Հոկ
Մարիամ Մելիքյանի նոր լուսանկարները Արմեն Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ «Լիվերպուլ»-ի 7:0 հաշվով հաղթանակը. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները «Ռեալ»-«Տոտենհեմ»՝ 1:1. Վարանը՝ ինքնագոլի հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Մայա Պողոսյանը հետևի կողմից ցուցադրել է իր մերկ ու սեքսուալ մարմինը (լուսանկար) Նախկին պատգամավորին պատկանող գազաբալոններով բեռնատարը հայտնվել է ձորում. սկսվել է գազի ուժեղ արտահոսք (լուսանկարներ)Չարլզ Դարվինի կյանքի վերաբերյալ ամենատարօրինակ փաստերըԴիմում-նամակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ տնտեսական հանցագործության մասին«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի ֆուտբոլիստը՝ «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնումՈւկրաինայում հայ գործարար է սպանվել Կաթողիկոսը մեկնել է ԲեռլինՏաթև Սարգսյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել (լուսանկար) Թունավորվել են լոգանք ընդունելիսԽաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահությունԴավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող «Դելֆին» լողի մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց (լուսանկարներ)Էրդողանը ցանկանում Է, որ ԵՄ-ն հստակեցնի իր դիրքորոշումը Թուրքիայի անդամակցության հարցումՈւշագրավ մանրամասներ Մոսկվայի կենտրոնում 38-ամյա հայ տղամարդու սպանությունից (տեսանյութեր)ՀՀԿ-ն կհայտնվի իր իսկ փորած փոսի մեջԵվրոպայի առաջնություն. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմըՀասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ եւ ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է ավտոբուսից գողություն կատարած անձի դեմքը (տեսանյութ)«Դիլիջան ազգային պարկ»-ում պահնորդական ծառայության վագոն-տնակի հրկիզման քրգործով ձերբակալվել է մեկ անձՌոնալդուն սիրելիի հետ՝ ռեստորանում (լուսանկար)Ն.Բ.Հակոբյանի և Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահական ինստիտուտները միացվելու ենՀՀ վարչապետն իր օգնականին ազատել է պաշտոնիցԵՄ երկրները կանգնած են լրջագույն փոփոխությունների նախաշեմին ԱՄՆ-ում բազմազավակ մայրը վառարանում այրել է իր որդիներին Ադրբեջանի քաղաքացին ցանկանում է դիմել Սերժ Սարգսյանին Դպրոցների բուֆետները կհսկվենԳրեթե 700 ընկերություններ հանրաքվեից հետո լքել են Կատալոնիան. El Mundo Ինչպես են «Մալմյո»-ի ֆուտբոլիստները հանդերձարանում տոնում չեմպիոնությունը (տեսանյութ)Ալիևների մասնակցությամբ օֆշորային սկանդալը բացահայտած լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինելՀայ օլիգարխների հոբբին...ՍԱՊԾ-ը կասեցրել է Մարալիկի հացի արտադրամասի գործունեությունըՄենք տեսել ենք՝ ինչպես է Սերժ Սարգսյանն ազատվում իրեն ոչ ձեռնտու վարչապետերից. քաղտեխնոլոգՀրաչյա Ռոստոմյանը հանդիպեց վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի հետՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջՀՀ ԱԻ նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստինԲստրածին բռնություննե՞ր, թե՞ ընդդեմ ԱստվածաշնչիԱԱ-2018. անցումային խաղերի վիճակահանության արդյունքներըՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետՃապոնացի խոհարարը սուրճ է պատրաստել սխտորիցԴարերի շունչն ու համազգային ոգու մարմնացումը․․․Շակիրան ու Պիկեն՝ դիմակներով (լուսանկար)Ջերմաստիճանը կբարձրանաԵսայանը գտել է մեղավորներին...Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարն այլմոլորակային են, բայց Ռոնալդուն գերազանցում է մյուսներին. Տոտի650-ամյա լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչմանը նվիրված հոբելյանական միջոցառում Վարշավայում (լուսանկարներ) Այս ֆոտոսեսիան ռեսթարթի նշան է. նոր փուլ է սկսվում. քաղտեխնոլոգ
Ամենադիտված
Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Համացանցում հայտնվել է մերկ ռուս աղջկա մահվան պահը ֆիքսած տեսանյութը է՛լ ռեխդ փակի, է՛լ «բոզ», է՛լ տհաս... Քաղաքապետարանում թեժ է«ՉԻ»․ Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել հայտնի հեղինակություն ՌոբսոնըՀանդիպումն ավարտվեց ժպիտով (լուսանկարներ)Անունը դրեք «Դրսից եկած, հայերեն չխոսողների ձայնը». այս ի՞նչ է կատարվումՀերթական մերկ կինը՝ մոսկովյան փողոցում (տեսանյութ)Հայկական ֆուտբոլի հոգեհանգիստը...Ալիևը բացահայտ բլեֆի է դիմում...Լիլի Մորտոն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով հետույքը (լուսանկարներ)
Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումԼիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակը«ՉԻ»․ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)