«Հրապարակ». Պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է․
«Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի:
Նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, և դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, Արդարադատության նախարարության և կառավարության: Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից: Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում, անդամների թիվը կկրճատվի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: