«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան 

«Ես քո մաման…». Հայե՞րն են ծեծել և նվաստացրել ադրբեջանցի ֆանատներին՝ ոտնատակ անելով պետական դրոշը 1in.am

Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ խաղում Ադրբեջանի Չեմպիոն «Ղարաբաղը» Թբիլիսիում 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիայի» նկատմամբ: Այս թիմերի միջև Բաքվում կայացած մրցավեճում ադրբեջանական թիմը հաղթել էր 5:0 հաշվով՝ վճռելով դիմակայության ելքը: Այս մասին գրում է 1in.am-ը:

Նշենք, որ «Սամտրեդիա» ակումբը միջազգային հանդիպումներն անցկացնում է Վրաստանի մայրաքաղաքում, քանզի Սամտրեդիա քաղաքի մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը պետք է ներկա գտնվեին մոտ 8 հազար երկրպագուներ, սակայն հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունն անցել է դատարկ տրիբունաների ներքո: Ավելի ստույգ՝ հանդիպմանը մարզադաշտից հետևել են ընդամենը 1300 ֆուտբոլասերներ, որոնց զգալի մասը ադրբեջանցիներ են եղել:

Մասնավորապես, «Ղարաբաղին» աջակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել մոտ 1000 ադրբեջանցի երկրպագուներ, ովքեր կոշտ ընդունելության են արժանացել: Խաղից ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում ծեծի են ենթարկվել մի խումբ ադրբեջանցի ֆանատներ, որոնք, «Ղարաբաղ» վանկարկելով, շրջելիս են եղել Մարջանիշվիլիի փողոցում: Հարձակում գործած երիտասարդների խումբը դիմել է փախուստի: Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտում մուտքի մոտ էլ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել է երիտասարդների մեկ այլ խումբ, ովքեր հարվածել են նրանց և խլել Ադրբեջանի պետական դրոշն ու ոտնատակ արել այն: Ոստիկանների հայտնվելուն պես մոտ 30 հոգանոց խումբը դիմել է փախուստի: Իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել խուլիգանական արարքի դիմած անձանց:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ ծեծի ենթարկված «Ղարաբաղի» երկրպագուներից մեկը հայտարարել է, որ քաշքշուկի ժամանակ լսել է հայերենով «Ես քո մաման…» հայտնի արտահայտությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապում են պնդել, որ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիի հայերը: Մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսի փողոցում «Ղարաբաղ» վանկարկելով՝ ադրբեջանցիները հունից հանել են տեղի հայերին, ովքեր փորձել են վրեժխնդիր լինել:

Ադրբեջանցիները կարծում են նաև, որ վրացի իրավապահները ամենևին չեն ցանկանում գտնել և պատժել հարձակում գործած անձանց: Նշենք, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆանատները հանդիպման վերջնամասում, երբ հաշիվը 4:0 է եղել, ծաղրել են վրացական ակումբին՝ ֆուտբոլիստների հասեցին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:

Ավելին, «Սամտեդրիայի» գլխավոր մարզիչ Գիա Ցեցաձեի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողները հունից հանել են վրացի մասնագետին՝ փորձելով ծաղրել նրան: «Հասկացանք, որ ուժեղ եք և հաղթել եք: Պետք է հարգել դիմացինին: Չի կարելի անընդհատ ասել, որ ադրբեջանցիները վրացիներից հարուստ են: Բոլորն էլ գիտեն, որ դուք շատ փող ունեք: Ադրբեջանցի լրագրողներին կխնդրեմ մի քիչ խելացի գտնվել և նորմալ հարցեր տալ: 9 անգամ ասեցի՝ «Ղարաբաղն» ավելի ուժեղ է: Շնորհավորում եմ ձեզ»,- նշել է Ցեցաձեն:

Անցյալ տարի այս մասնագետի թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում երկու հանդիպումների արդյունքում 6:2 հաշվով զիջել էր ադրբեջանական մեկ այլ թիմի՝ «Գաբալային»: Ադրբեջանական մամուլում շահարկելով այս փաստը՝ նշում են, որ երկու դիմակայությունների արդյունքում իրենք 12:2 հաշվով նվաստացրել են Ցեցաձեին:

Կարելի է ասել, որ վրացի երկրպագուներն ի սկզբանե սրերով են տրամադրված եղել ադրբեջանցիների դեմ: Հարևան պետությունների ազգային հավաքականների կամ ակումբային մակարդակով հանդիպումները սկզբունքային են և անցնում են լարված պայքարում: Այդուհանդերձ, ճիշտ չէ տպավորիչ հաղթանակ տանելով՝ ծաղրել և նվաստացնել մրցակցին: Թե՛ հայկական և թե՛ վրացական ֆուտբոլն այսօր բավական ծանր վիճակում է, իսկ ադրբեջանցիները հատկապես իրենց ակումբային ֆուտբոլի վերելքը շարունակ շահարկում են՝ պնդելով, որ տարածաշրջանում միայն Ադրբեջանը ֆուտբոլ ունի:

Թբիլիսիում տեղի ունեցածը միանշանակ գլուխ գովալու և մրցակցին «վերևից» նայելու հետևանք է:

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Ամենադիտված