Պուտինն անթույլատրելի է համարում մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենին չէ
ՌուսաստանԱնթույլատրելի է մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենի լեզուն չէ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ նշել է․ «Մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան մակարդակն իջեցնելը նաեւ ռուսերենի դասավանդման ժամանակ: Սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»,- ասել է նա ՝ ավելացնելով, որ ռուսերենը պետական, ազգամիջյան շփման լեզու է:
Պուտինն ընդգծել է՝ ռուսերենը չի կարելի ոչ մի բանով փոխարինել․ «Այն մեր բազմազգ երկրի բնական, հոգեւոր հիմնակմախքն է, որը պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ժողովուրդների լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք և կամավոր իրավունք»: