«Ռեալ»-ի հետ բարդ է լինելու խաղալը. Լուկակու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Ռոմելու Լուկակուն անդրադարձել է ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակներում անցկացվող ընկերական խաղերին և «Ռեալ»-ի հետ առաջիկա հանդիպման մասին:
«Ինչպես մարզիչը նշել է մեզ համար այս խաղերը մարզումներ են: Մարզիչը լավ հնարավորություն ունի տեսնել, թե ինչպես են աշխատում իր գաղափարները: «Ռեալ»-ի հետ բարդ է լինելու խաղալը, բայց մենք եկել ենք այստեղ մրցաշրջանից առաջ աշխատելու և մարզավիճակ ձեռք բերելու համար:
Իհարկե ցանկանում ենք լավագույնների դեմ խաղալ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պես ակումբը միշտ ցանկանում է դիմակայել լավագույն մրցակիցներին և հաղթել նրանց»,- Լուկակուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:
Զիդանի թիմի հետ Մոուրինյուի թիմը կհանդիպի հուլիսի 24-ին: