Վրաերթի ենթարված 17-ամյա ուսանողուհին մահացել է
Այսօր հուլիսի 23-ին Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը:
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին, «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ»՝ Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո:
Մարտունու բաժնի ծառայողները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթը կատարել է Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 55-ամյա Մյասնիկ Խաչատրյանը իր վարած VAZ 2106 մակնիշի 65 ՍՏ 172 համարանիշի ավտոմեքենայով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում: