Ադրբեջանը թիրախավորված գնդակոծում է հայկական դիրքերը, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում 700 հայց ունի
Armenia«Ի՞նչ սպասել Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման և ՄԻԵԴ ներկայացված հայցերի գործընթացից» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված 700-ից ավելի հայց է ներկայացվել Եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ պաշտոնի ստանձնումից անմիջապես հետո՝ 2016 թ. մայիսից սկսվել է փաստահավաք առաքելությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանի դերը այս հարցում նախ և առաջ փաստագրելն է և փաստահավաք աշխատանքների միջոցով արձանագրելը կոնկրետ տեղեկությունները, այն խախտումները, որ եղել են, և դա հատուկ սկզբունքով զեկույցով հրապարակելը»,- ասաց նա:
Հայցերը ՄԻԵԴ ներկայացրել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն, ով հայտարարեց, որ հակառակորդի կողմից թիրախավորված են եղել նախորդ տարի ապրիլի 2-ի գործողությունները Ներքին Ճարտար գյուղի դպրոցի նկատմամբ: «Ադրբեջանցիքները գործել են պլանավորված, երկար ուսումնասիրելուց հետո, և այդ ամենը մենք ապացուցված ենք համարում: Այդ մասին ասեմ, որ ֆիլմ էլ է նկարահանվել», - ասաց Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս նշեց, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը դարձյալ թիրախավորված գնդակոծել էր հայկական դիրքերը ու ստացել երկու զոհ՝ երեխա և տատիկ, ուղղակի արվում է պարիտետային վիճակ ստեղծելու համար: Այս հարցում ես չունեմ կասկած՝ իմանալով Ադրբեջանի այսօրվա ղեկավարության բարբարոսական մտածելակերպը», - նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով` պատերազմը չի խնայում, չի ճանաչում ազգություն, բայց ոչ պատերազմական իրավիճակում խաղաղ բնակչության դեմ կազմակերպված այս արարքը հանցագործություն է:
Քննարկմանը մասնակից Մարտակերտում, Թալիշում փաստահավաք առաքելություն իրականացրած իրավաբան Արա Ղազարյանն, անդրադառնալով ՄԻԵԴ ներկայացրած դիմումներին, նշեց, որ շատ մասնագետների հետ կատարվածի վերաբերյալ հայցերն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«ՄԻԵԴ ներկայացրել են ապրիլին զինված բախման զոհերի վերաբերյալ ընդհանուր առմամբ 21 հայց, այնուհետև Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատ ու դրանից հետո միայն ներկայացրել են 359 գանգատ տեղահանված բնակիչների կողմից: Հունիսի վերջին ՄԻԵԴ ուղարկվել է դեկտեմբերին Չինարիում տեղի ունեցած դիվերսիոն գործողության դեպքի մասին գանգատը»:
Այսօրվա հանդիպմանը նա մանրամասնեց, որ սկզբում ՄԻԵԴ ներկայացրել են ապրիլին զինված բախման զոհերի վերաբերյալ ընդհանուր առմամբ 21 հայց, այնուհետև Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատ ու դրանից հետո միայն ներկայացրել են 359 գանգատ տեղահանված բնակիչների կողմից: