Տեսանյութ. կինը թմրամիջոցը փորձել է փոխադրել ՔԿՀ՝ թաքցնելով սեռական օրգանում
Տեսանյութեր ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։
Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպայի անձնական խուզարկության ժամանակ նրա սեռական օրգանում հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչ՝ լցված սև գույն ունեցող խիստ կասկածելի հեղուկով:
Նյութագիտական /թմրամիջոցների քրեագիտական/ փորձաքննության թիվ 50171705 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ներարկիչում առկա թանձր հեղուկը հանդիսանում է 23.75 գրամ վերջնական քաշով, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց: