Դատախազությունն արդարացրել է Նեյմարին, նրա հորն ու Սանդրո Ռոսելին
ՍպորտԲրազիլիայի դատախազությունն արդարացրել է Բրազիլիայի հավաքականի և Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարին, նրա հորը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, և կատալոնյան թիմի նախկին նախագահ Սանդրո Ռոսելին: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Նեյմարը, իր գործակալն ու Ռոսելը մեղադրվում էին ֆուտբոլիստի՝ 2013թ-ին «Սանտոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ փաստաթղթերի կեղծման, կաշառակերության և հարկեր չվճարելու մեջ:
Նեյմարը կատալոնյան թիմում 2014-2017թ.թ.-ին անցկացրած 186 խաղում հեղինակել է 106 գոլ: