«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Մանչեսթեր (լուսանկարներ)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավարտեց ուսումնամարզական հավաքը ԱՄՆ-ում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ժոզե Մոուրինյուի թիմն արդեն վերադարձել է Մանչեսթեր:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հավաքի ընթացքում անցկացրած վերջին խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Բարսելոնա»-ից:
Հուլիսի 30-ին մանչեսթերցիներն ընկերական հանդիպում կանցկացնեն «Վոլերենգա»-ի հետ: