«Երևի շատ «կընգան տփող» ամուսիններ պետք է էս հաշվի առնեն, թե չէ նույն ճանապարհով են գնալու»
ԲլոգոսֆերաՎլադ Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին ժամանակներում արդեն 2-րդ դեպքն է, երբ կինն այնպիսի հուսահատ վիճակի է հասնում, որ սպանում է ամուսնուն: Առաջինը, հիշում եք երևի, երբ կինը հենց ամուսնու զենքով երեխայի ներկայութամբ սպանել էր նրան: Երկրորդն էլ վերջին օրերի՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքն է:
Երկու դեպքում էլ պատճառը եղել է կնոջ հանդեպ ամուսնու կողմից պարբերաբար բռնություն կիրառելը, ծեծուջարդը և այլն. համենայն դեպս, զլմ-ներն այդպես են գրել:
Կնոջ նկատմամբ բռնություն կիրառող տղամարդը տղամարդ չէ: Ընդհանրապես, թույլին ծեծելը՝ հենց միայն սեփական անձի ավելի ուժեղ լինելու գիտակցումով պայմանավորված, էժան ու զզվելի արարք է, ինչը ցույց է տալիս դա անողի թույլ, չկայացած, դիշովկա տեսակը: Դա նույնն է, երբ մի քանի հոգով ծեծում են մի հոգու, նույնն է, որ միջին տարիքի տղամարդը ծեծի ենթարկի երեխային կամ պատանուն: Նույն շարքից է նաև կնոջը ծեծող տղամարդը, իսկ եթե դա պարբերական բնույթ է ստանում, ուրեմն՝ դրա մի քանի անգամ ավելի վատ երևույթի մասին է խոսքը:
Բոլոր դեպքերում էլ գործ ունենք չկայացած, թույլ անձերի հետ, որոնք ծեծի միջոցով են փորձում իրենք իրենց ապացուցել, որ ինչ-որ բան են իրենցից ներկայացնում:
Կնոջը ծեծող տղամարդն ավելի թույլ ու զզվելի տեսակ է, որովհետև կա՛մ դա անում է հայուգենի այլասերված պատկերացումներից ելնելով (կընգան բըդի տփես ախպեր, որ իրա տեղը իմանա), կամ էլ ուզում է ինքն իրան ապացուցի, որ տան տղամարդն ինքն է: Հասկանալի է, որ կայացած ու լուրջ տղամարդը նման ձևով ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու կարիք չունի: Խոսքը գնում է բացառապես դեգեներատ դիշովկեքի մասին:
Վերջին դեպքում ցանկացած կին, ըստ իս, իրավունք ունի պատասխան բռնություն կիրառելու նման տղամարդու հանդեպ ընդհուպ մինչև սատկացնելը (դա սպանել չի, այլ սատկացնել, որովհետև նման տղամարդը սկի մարդ կոչվելու իրավունք չունի): Իսկ տեսարանը, երբ տղամարդը ծեծում է կնոջը, իմ համար ամենազզվելի ու նվաստացուցիչ տեսարանն է:
Իսկ էս 2 դեպքերը (ես 2-ն եմ հիշում, երևի ավելի շատ կլինեն), փաստում են, որ մեր մոտ նման խնդիր կա ու շատ լուրջ: Երևի հազարավոր ընտանիքներում էդ պարբերաբար ծեծը կիրառվում է, ուղղակի շատ կանայք լուռ կուլ են տալիս ամեն ինչ հանուն էրեխեքի, վախենալով հանրային կարծիքից և այլն: Ի դեպ, նման ընտանիքներում ամենաշատը տուժում են հենց երեխաները, որոնք, ամեն օր ծեծուջարդ տեսնելով, մեծանում են խեղված հոգեբանությամբ: Ապացույցը վերջին դեպքն ա նաև, երբ մոր հետ հոր սպանությանը մասնակցել էր նաև տղան, համենայն դեպս, դատելով նախնական տեղեկություններից:
Ինչ ասեմ, սարսափելի դեպք է, ուղղակի սարսափելի: Երևի շատ «կընգան տփող» ամուսիններ պետք է էս հաշվի առնեն, թե չէ նույն ճանապարհով են գնալու: Ցանկացած կնոջ համբերություն ի վերջո հատում է, ու հետևանքը կարող է շատ սարսափելի լինել»: