Լողափի սեփականատիրոջ խորհուրդը գինովցած երիտասարդները սխալ էին ընկալել. «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» լողափում կիրակնօրյա հանգիստը վերածվել է արյունահեղության: Ծեծելով` սպանվել է վերոհիշյալ լողափի սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանը, եւ հոր սպանության վրեժը լուծելու համար սպանվածի որդին կյանքից զրկել է սպանողին` Դավիթ Առաքելյանին:
Թե ի՞նչն էր սպանության պատճառը, Արգավանդի գյուղապետ Գագիկ Օրդուխանյանը (Դավիթ Առաքելյանն այդ գյուղից էր) նշեց. – Մի կաթիլ մեղրի պատմությունն էր, մի կաթիլ ալկոհոլը երկու ըն- տանիք դժբախտացրեց: Ասում են` Դավիթը ընկերների հետ գնացել էր հանգստանալու, հետո փորձել են խմած վիճակում նավակով զբոսնել:
Սեփականատերը զգուշացրել է, որ հարբած վիճակում վտանգավոր է նավով դուրս գալ լիճ, ինչը խմած տղաների կողմից այլ կերպ է ընկալվել: Արդյունքում` ունեցանք երկու ողբերգություն: Դավիթը շատ խելոք, իր քրտինքով աշխատող տղա էր, մի տարի չկա, որ ամուսնացել էր, մի քանի օրից երեխան կծնվի:
Չգիտենք` ոնց սփոփենք էդ խեղճ հարսին ու մորը: Դավիթն էլ ընտանիքի միակ տղան էր: Մայրը բուժքույր է, հայրը` տաքսի է քշում»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: