Մեծ պարգևավճարներ «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն այս մրցաշրջանում պարգևավճարներ է սահմանել ֆուտբոլիստների համար:
The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի առաջնությունում հաղթելու դեպքում մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստները կստանան 4-ական միլիոն ֆունտ (յուրաքանչյուր մրցաշարի համար՝ 2-ական միլիոն):
Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելու դեպքում կստանան 90-հազարական ֆունտ սթերլինգ, Անգլիայի լիգայի գավաթում հաղթելու դեպում՝ 70-հազարական:
Մոուրինյուի թիմը օգոստոսի 8-ին Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում ուժերը կչափի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: