«Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 

Ռուսաստանի հերթական վտանգավոր առաջարկը

Վերլուծական
Զարգացման եվրասիական բանկը ԵՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր: Կասկածից վեր է, որ այդ միավորի դերում հանդես կգա ռուբլին: Սա ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի դեմ տնտեսական և քաղաքական լծակներ ձեռք բերելու Մոսկվայի հերթական փորձն է: Քաղաքական տեսանկյունից ամեն բան պարզ է՝ սա ռուսաց լեզվի քաղաքականության շարունակությունն է, միայն ավելի նուրբ և ռիսկային հարթակում: Չմոռանանք, որ պատմականորեն ձևավորված փաստ է՝ երկրի ինքնիշխանության խորհրդանիշը նրա հատած դրամներն են: Քաղաքական տեսանկյունից Մոսկվան թիրախավորել է հենց ԵՏՄ անդամ երկրների ինքնիշխանության հարցը:
 
Տնտեսության տեսանկյունից Հայաստանի համար ռիսկերը շատ ավելի մեծ են: Պարզ օրինակ՝ գազի եւ այլ «ստրատեգիական ապրանքների» առեւտրում ռուբլու անցնելու դեպքում մեր դոլարիզացված շուկան կռուբլիզացվի:Դրա հետեւանքը լինելու է այն, որ կտրուկ փոխվելու է մեր դրամավարկային քաղաքականությունը: Եթե մինչեւ հիմա դրամի փոխարժեքը կապված է ամենակայուն արտարժույթի` դոլարի հետ, հետո պետք է կապվի ամենաանկայունի` ռուբլու հետ: Դրա բոլոր հետեւանքները այսօր դժվար է գնահատել, բայց որ դրանք խիստ բացասական են լինելու, կասկածից վեր է: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ունենալ դրամի մի փոխարժեք, երբ մեկ դոլարի գինը 840 դրամ է: Թերեւս ոչ: Եվ հետո` Ռուսաստանի հետ առեւտուրը մեր արտաքին ընդհանուր առեւտրի մեջ նույնիսկ 1/3-ը չի կազմում: Բայց խնդիրն ուրիշ տեղ է: Եթե Ռուսաստանն անցնի ռուբլու կարգավորված փոխարժեքի, իսկ Ռուսաստանն այս ամենն անում է՝ ի վերջո այդ համակարգին անցնելու համար, այդ դեպքում նա այնպիսի համամասնություն կարող է սահմանել, որ մենք կտուժենք, կամ ստիպված պետք է անցնենք մեր փոխարժեքի կարգավորվող կուրսի, որն անհնար է ու վտանգավոր: Ստացվում է, որ Ռուսաստանն, ի վերջո, քայլ առ քայլ արժույթի ու դրամավարկային քաղաքականության վերահսկողության խնդիրներ է առաջ տանում:
 
Միասնական արժույթի անցնելու համար պետք է համադրելի լինեն ԵՏՄ երկրների տնտեսական աճը, մեկ շնչի հաշվով եկամուտները, գնաճը, ազգային արժույթների կայունությունը պետք է որոշակի ինտերվալներում լինի, վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, բյուջետային ցուցանիշները, արտաքին պարտքն ու դրա սպասարկման հնարավորությունները և այլն: ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունն ավելի կմեծանա, եթե ձևավորվեն ընդհանուր շուկաներ: Օրինակ՝ նախաձեռնություն կար, այսպես կոչված, ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման մասին, բայց այս հարցում, նույնպես, տեղաշարժեր չկան:
 
Միասնական արժույթի անցնելը բացասական երանգ կտա նաև Հայաստան-Իրան և Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որոնք վերջին շրջանում զարգացման լայն թափ են առել: Եթե Հայաստանը կարող է ակնկալել դրական արդյունքներ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, ապա դրանք կարող են լինել միայն Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմ սահմանելու դեպքում: Դրա արդյունքում Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Իրանի եւ ԵՏՄ այլ երկրների միջեւ ապրանքաշրջանառության համար եւ կարող է մեծ օգուտներ քաղել դրանից: Իր հերթին ՀՀ-ն ԵՄ-ին տնտեսապես կհետաքրքրի միայն Իրանի հետ «զույգ կազմած» կարգավիճակով: ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրներն, առանց բացառության, ձգտում են կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և այլ կողմերի միջև: Օրինակ՝ հենց Հայաստանը: Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն ուղին «ընտրելու» գործընթացն ուղեկցվում էր ակտիվ քարոզչությամբ, որ ահա, Երևանն, իրականացնելով «և-և»-ի քաղաքականությունը՝ մի շատ կարևոր կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև:
 
Ավելին, ըստ «կամուրջի» այսպես ասած տեսության, Հայաստանը պետք է իրար կապի նաև ԵՏՄ-ն ու Իրանը: Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են երկրի վարչապետի ու նախագահի կողմից, սակայն իրավիճակը դրամատիկ է այնքանով, որ Հայաստանը «կամուրջի» գործով չունի առաջընթաց և ունի լուրջ մրցակիցներ: Այս պարագայում, երբ եռակողմ համագործակցության ֆորմատը կարծես թե չի աշխատում՝ Հայաստանի իշխանությունները պետք է հազար անգամ մտածեն, և նոր միայն կատարեն այնպիսի քայլեր , որոնք կարող են բացասական ազդել Իրանի և ԵՄ հետ առևտրային, տնտեսական, քաղաքական համագործակցության վրա:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունըՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր
Ամենադիտված