Թուրքիայից ադրբեջանցի է արտաքսվել
TurkeyԱդրբեջանի քաղաքացին Թուրքիայում ձերբակալվել եւ արտաքսվել է երկրից՝ մարզաշապիկի գրության պատճառով։
Haqqin.az-ը, վկայակոչելով Hürriyet-ը, հաղորդում է, որ ոստիկանությունն ադրբեջանցուն Կարսում է ձերբակալել։ Իրավապահների ուշադրությունը գրավել է տղամարդու մարզաշապիկի գրությունը։ Հարցաքննությունից հետո Ադրբեջանցին արտաքսվել է Թուրքիայից։
Բանն այն է, որ Էրդողանի դեմ մահափորձի մասնակիցներից մեկը դատական լսումներին ներկա է եղել միեւնույն գրությամբ մարզաշապիկով։ Թուրքերը հապավումը բացել են հետեւյալ կերպ՝ Hoca Efendi Razi Olsun («Թող վարպետը գոհ լինի»)՝ կասկածելով, որ «վարպետը» FETO կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենն է։