Արկակոծել են Ռուսաստանի դեսպանատունը
РоссияԻնչպես հաղորդում է cazeta.ru-ն, Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում երկու արկ է ընկել։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Եվս երկու արկ ընկել է դեսպանատան անմիջապես արտաքին շրջանագծի մոտ։
«Երջանիկ պատահականությամբ զոհեր չեն գրանցվել, պատճառվել է չնչին նյութական վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանին ԱԳՆ հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչական հարձակումը։