Տեսանյութ՝ Նոր Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև ծեծկռտուքից
Տեսանյութեր
Երեկ Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 2-ին մոտ 40 շինարարների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայի շինարարական հրապարակում, ինչի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ծեծկռտուքի ընթացքում շինարարները միմյանց վրա հարձակվել էին բահերով, մուրճերով և շինարարական այլ իրերով:
Զանգվածային ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը աղբ էր նետել տանիքից: