«Փյունիկ»-ի հայտարարությունը՝ գլխավոր մարզչի վերաբերյալ
ՍպորտՄամուլում շրջանառվող լուրերին ի պատասխան «Փյունիկ»-ը տեղեկացնում է, որ նոր մարզչի հետ ակումբը դեռևս պայմանագիր չի ստորագրել: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մարզչի պաշտոնի հարցում «Փյունիկը» բանակցություններ է վարում ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի հետ, ով մոտ օրերս կժամանի Երևան: Բանակցություններն ավարտական փուլում են գտնվում և պայմանագիր ստորագրելուն պես «Փյունիկը» հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Նշենք նաև, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով ի սկզբանե նշանակվել էր «Փյունիկի» սպորտային տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար, երկկողմ համաձայնությամբ ժամանակավորապես ստանձնել էր թիմի ղեկը Եվրոպա լիգայի խաղերին ընդառաջ և առ այսօր շարունակում է պատրաստել փյունիկցիներին մեկնարկող առաջնությանը: