Վիուլեն Այվազյանը տեղափոխվեց լատվիական թիմ
ՍպորտԳյումրիի «Շիրակ»-ի հարձակվող Վիուլեն Այվազյանը պայմանագիր է կնքել լատվիական «Վենտսպիլս»-ի հետ:
Այս մասին հաղորդում է լատվիական ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը կնքվել է կես տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Այվազյանը «Վենտսպիլս»-ի կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: