Վիճակախաղով 68 մլն դոլար շահած բրիտանացին այդպես էլ չեկավ ստանալու իր շահումը
ԱյլՄեծ Բրիտանիայի բնակիչը, որը EuroMillions վիճակախաղով 51,7 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 68 միլիոն դոլար) է շահել, այդպես էլ չի ներկայացել իր շահումն ստանալու վիճակախաղի արդյունքների հայտարարումից գրեթե մեկ շաբաթ անց: Այդ մասին հայտնել է BBC հեռուստառադիոընկերությունը:
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի կազմակերպիչները հուլիսի 28-ին EuroMillions-ի մասնակցածներին հորդորել են ստուգել իրենց տոմսերը: Նվում է, որ իր կարողությամբ հաղթողը կհամեմատվի փոպ-երաժիշտ Էդ Շիրանի եւ ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հետ: Ըստ հեռուստառադիոընկերության՝ սույն ջեք-փոթն այս տարի Մեծ Բրիտանիայում դարձել է մեծությամբ չորրորդը:
EuroMillions եվրոպական խոշորագույն վիճակախաղն անցկացվում է Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: