00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնԱղուհաց, երգ ու պար. ինչպես է անցնում ԵԿՄ ուխտագնացությունը Արցախում (տեսանյութեր, լուսանկարներ) Լեգիտիմության ճգնաժամ՝ ՀայաստանումՄանրամասներ. Վրաստանում վթարի ենթարկված հայերից 3-ի վիճակը կայուն ծանր էՈւնենք սակագնային չհիմնավորված մոտեցում. տնտեսագետԵրթուղայինների վարորդներին կարգելվի երաժշտություն միացնելՀայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստ Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել էՀարված քաղաքացու գրպանինԳոհար Հարությունյանն՝ իր դեմ սկսված դատական արշավի մասին

Հակահրթիռային համակարգի ներդրում, փոքր ու միջին ջրամբարաշինության խթանում. Կարեն Կարապետյանը` Արմավիրում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեկ շնչին բաժին ընկնող մասով լավագույն ցուցանիշն ունեցող մարզերից է: Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մարզի առավելություններն են ընդհանուր առմամբ զարգացած գյուղատնտեսությունը և մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, իսկ թույլ կողմն արդյունաբերական ճյուղի զարգացածվածության, գյուղատնտեսության մեքենայացման, ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության ցածր մակարդակն է: Այս համեմատականները դրվել են Արմավիրի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության հիմքում, դրանցով պայմանավորված որոշվել են մարզի ուժեղ ու թույլ կողմերը և մշակվել են ծրագրեր՝ ուղղված հենց այս թիրախներին: Այդ համատեքստում էլ կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի զգալի մասը հենց մարզում առկա գյուղատնտեսական ու արդյունաբերական ձեռնարկությունների առողջացման ծրագրերն են:

Գոհունակություն հայտնելով կատարվող քայլերից՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունը քննարկում է պետական աջակցության գործիքակազմի միջոցով բիզնես ծրագրերի խթանման հնարավորությունները: 

Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում գումարների հավաքագրման կատարողականին: Նշելով, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն, թերպլանավորում և թերհավաքագրում կա՝ վարչապետը հանձնարարել է վերլուծություն կատարել յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների վերաբերյալ ու ըստ այդմ սահմանել համապատասխան թիրախներ: 

Կառավարության ղեկավարին զեկուցվել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ոռոգման ջրի մատակարարման վիճակի, տարերային աղետներից պաշտպանության համակարգի, պետական աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: Վարչապետը նախ և առաջ անդրադարձել է ջրամատակարարման գործընթացի կազմակերպման ոլորտում կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է փոքր ու միջին ջրամբարաշինության խթանմանը: «Գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների պահպանման համար մենք առաջնային ենք համարում փոքր ու միջին ջրամբարների կառուցումը: Դա բերելու է 1 խմ ջրի պահպանման ծախսերի նվազմանը, որովհետև մեծ ջրամբարի կառուցման հաստատուն ծախսերն ավելի շատ են: Մենք հետևողական գնալու ենք դրան», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Նշելով, որ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր կա՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերին Արմավիրի և Արագածոտնի մարզերում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը: Կարևորելով գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պետական աջակցության ծրագրի շահավետության վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին վերլուծություն ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի մեքենայացման շահութաբերության և ֆինանսական գնահատականի վերաբերյալ: 

Վարչապետ Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ:

Ներկայացվել են նաև բիզնես միջավայրի աշխուժացման և հնարավոր ներդրողների ներգրավման, մարզպետարան-շահագրգիռ գերատեսչություններ-առևտրաարդյունաբերական պալատ-գործարարներ համագործակցության ուղղությամբ աշխատանքները, հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտի ծրագրերը: 

դիտվել է 456 անգամ

Լրահոս
23 Օգոս
ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Գեղեցկուհի Ալեսսանդրա Ամբրոսսիոյի հանգիստը՝ Բորա-Բորայում (լուսանկարներ)78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հուզիչ լուսանկար է հրապարակել Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Ռունիի հաջողությունը՝ ԱՊԼ-ում (տեսանյութ)«Հով արեք»-ն Իվետա Մուկուչյանի կատարմամբ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնՄնում է ընդամենը հիմնավորել...Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարումԱղուհաց, երգ ու պար. ինչպես է անցնում ԵԿՄ ուխտագնացությունը Արցախում (տեսանյութեր, լուսանկարներ) Քննարկվում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը հանել շահագործումից Ռամոսի կարմիր քարտը` Մոմանիի ծաղրանկարումՀՖՖ Մրցավարական բաժինը պարզաբանում է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման վիճահարույց դրվագներըԿապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով վարորդը կալանավորվել էԼեգիտիմության ճգնաժամ՝ ՀայաստանումԳյումրին մեծ շուքով կդիմավորի Արթուր ԱլեքսանյանինՄանրամասներ. Վրաստանում վթարի ենթարկված հայերից 3-ի վիճակը կայուն ծանր էՏեսանյութ. «Զիլը»՝ ապօրինի փայտանյութով բարձված Ունենք սակագնային չհիմնավորված մոտեցում. տնտեսագետԶառանցանք է, թե բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվելԵրթուղայինների վարորդներին կարգելվի երաժշտություն միացնելՀայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել էՀարված քաղաքացու գրպանինԳոհար Հարությունյանն՝ իր դեմ սկսված դատական արշավի մասինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվիԿուբինկայում բացվել է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային համաժողովըՎազգեն Խաչատրյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտումՀովհաննես Գաբուզյանը 13-րդն է Աբու Դաբիի մրցաշարումԵվս մեկ խայտառակ ցուցանիշ...Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալԽոսրովի անտառի հրդեհի փորձությունը մեզ մտածելու տեղիք է տալիս. Կարեն Կարապետյան (տեսանյութ)Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ եզրափակիչՔննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքըԿարեն Ասլանյանը պարտվեցՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան՝ անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համարԲասկետբոլի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում Երկիրն անցնում է «կարմիր գիծ»-ըՄաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում էԱվարտվել է Աշտարակ քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՄի՛ աշխատիր, գնա սովորիրԿարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում էԹուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել թուրքական թերթի սյունակագրի դեմ Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում է, Խաչատրյանը պարտվեց Արթուր Դավթյանը 5-րդն է Ուսանողական խաղերումՆոր նշանակում՝ ՀՀ փաստաբանների պալատում Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները
Ամենադիտված
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանցՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներ32-ամյա ֆոտոմոդելը տղամարդկանց աչքից ոչինչ չի թաքցնում (լուսանկարներ)