Էդգար Մալաքյանի գոլը՝ 11 մետրանոցից (տեսանյութ)
SportՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ:
Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ»-ը արտագնա խաղում 1:3 հաշվով զիջեց «Կարպատներ»-ին:
Հյուրերի գոլը 11 մետրանոց հարվածից հեղինակեց Մալաքյանը՝ 8-րդ րոպեին:
Նշենք, որ դաշտի տերերը հանդիպումն ավարտեցին 10 հոգով. երկրոդ դեղինը ստացավ և հեռացվեց Գոլոդյուկը (73):