Սելին Դիոնը նոր սիրավեպ է սկսել
ДругоеՎերջին ժամանակներս Սելին Դիոնը շփոթեցնում է իր երկրպագուներին: Երգչուհին ավելի հաճախ է սկսել հասարակության մեջ հայտնվել գայթակղիչ և «կանչող» հագուստներով: Ավելին՝ վերջերս 49-ամյա երգչուհին իրեն թույլ է տվել մերկ լուսանկարվել սնդուսափայլ ամսագրի համար: Իսկ սյժմ նա թեթև սիրավեպ է սկսել իր խմբի երիտասարդ պարողի հետ:
Թեև երգչուհին հավաստիացնում է, որ ինքն ու Պեպե Մունոսը սոսկ ընկերներ են, զույգի պահվածքը այլ բանի մասին է վկայում:
Սելինը որոշել է դադարեցնել Եվրոպայում համերգային շրջագայությունը և Մունոսի հետ մեկնել է Փարիզ: Ընդ որում, Պեպեն նրան ուղեկցում է ամենուրեք: Նրանք քայլում են քաղաքում ձեռք ձեռքի, իսկ երեկոյան երկուսով ընթրում ռեստորաններում՝ մոմերի լույսի ներքո: