Արտակարգ դեպք Երևանում
Արտակարգ ՊատահարԻնչպես գրում է shamshyan.com-ը, այսօր՝ օգոստոսի 6-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի՝ Երվանդ Քոչար փողոցի 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը, նստել է պատուհանին՝ դեմքով դեպի դուրս և սպառնում է իրեն ցած նետել:
Փրկարարները՝ փրկարար հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ կարողացել են կանխել նույն շենքի 59-րդ բնակարանի բնակչուհի 68-ամյա Թամարա Զ-ի ինքասպանությունը, ով իր այդ քայլը պատճառաբանում էր նրանով, որ ունի առողջական խնդիրներ և հոգնել է ապրելուց ու հարցի միակ լուծումը տեսնում էր կյանքին վերջ տալով: Բարեբախտաբար փրկարաներնն ու հոգեբան փրկարարը կարողացել են փրկել կնոջ կյանքը: Օպերտաիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթպահ խումբն ու ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում