00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 2 զոհ, 7 վիրավոր«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջ

Ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար

Հայաստանում 2017 թվականին հայտագրվել է բուհի 9559 դիմորդ։ Նրանցից ընդունվել են 8266-ը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը։ 

«Արդեն երկու շաբաթ է՝ ավարտվել է ընդունելության գործընթացը բոլոր բուհերում։ Միասնական համակարգով ընդունելության առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով այս տարի Հայաստանի Հանրապետությունում հայտագրվել է 9559 հոգի։ ԵՊՀ դիմորդների թիվն այս տարի նվազել է մոտ 500-ով, բայց, ինչպես բոլոր տարիներին, Մայր բուհի դիմորդների թիվը կազմել է ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը։ ԵՊՀ-ն 3000 վճարովի և 368 անվճար տեղեր է հայտագրել»,- ասաց Վաչագան Գալստյանը։ 

Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մշակութաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետում, սոցիալական աշխատանք մասնագիտություններով դիմորդների թիվը 1,5-2  անգամ ավելի է եղել։ Նրա խոսքով՝ շատ մտահոգիչ է ֆիզմաթ և բնագիտական բաժիններում վերջին տարիներին ընդունվողների թվի նվազումը։ 

«1995-2008 թվականներին ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել, քանի որ տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարար գիտությունների դերը»,- ընդգծեց ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետը։ 

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես բժշկական մասնագիտություններով իրենց մոտ պակաս չի եղել։ 

«Դիմորդների թիվը հումանիտար մասնագիտություններով նույնպես ավելացել է, եթե համեմատենք նախորդ տարվա հետ։ Օգոստոս ամսի վերջին սփյուռքահայ դիմորդների հոսքը սկսվելու է։ Մենք նրանց վրա ենք հույս դնում  և, կարծում եմ, տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- ասաց Անահիտ Հարությունյանը։ 

Նրա խոսքով՝ այս ամենը բուհերի վատ աշխատանքի արդյունք չէ։ Պատճառը բնակչության թվի պակասն է, ինչպես նաև 18 տարի առաջ ծնելիության ցածր ցուցանիշը։ 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում գործող 85 բուհերից մնացել է 60-ը, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։ Հակադարձելով Կրթության միջազգային ակադեմիայի նախագահին՝ Ադիբեկյանն ասաց, որ դիմորդների պակասի խնդիրը կապված չէ միայն ծնելիության հետ։ 

«Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղորդված է եղել, այցելել է ֆիզմաթ դպրոց կամ նկարել է սովորել։ Նմանատիպ մասնագիտություններում կրճատում չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում, բավականին լուրջ պակաս կա»,-ընդգծեց սոցիոլոգը և կարևորեց այն փաստը, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի։ 

 

դիտվել է 676 անգամ
Այս թեմայով

Լրահոս
19 Օգոս
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 2 զոհ, 7 վիրավոր«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 ոստիկանՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ի անձնակազմինԻրանցիների անհավանական արկածները ՀայաստանումԱրցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը«Սանտոս»-ի 16-ամյա ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնումԱստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համարԱրոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարումԵղանակը ՀայաստանումԿարեն Քոչարյանի պատասխանը Հրանտ ԲագրատյանինԻնչպես կոտրել iPhone-ի գաղտնագիրը. հեշտ տարբերակ (տեսանյութ)Թրամփը շարունակում է ազատվել իր կարևոր կադրերիցՄայր թատրոնը նոր տնօրեն ունիԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիում Օրվա խորհուրդըԳերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է ՄերկելինԱյսօր Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն էԻսպանիայում ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը ճանաչել են«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմ
Ամենադիտված