«Բարսելոնա»-ի և «Շապեկոենսե»-ի հանդիպումը՝ լուսանկարներով
СпортԿատալոնական «Բարսելոնա»-ն Ժոան Գամփերի գավաթի խաղարկության շրջանակում ուժերը չափել է ավիաաղետից տուժած բրազիլական «Շապեկոենսե»-ի հետ: Դիմակայությունն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով 5:0 հաշվով:
Կատալոնացիների կազմում գոլերը խփել են Դելոֆեուն, Բուսկետսը, Մեսսին, Լուիս Սուարեսը, Դենիս Սուարեսը:
Անցյալ տարվա նոյեմբերին կործանվել էր Բոլիվիայից Կոլումբիա թռչող ինքնաթիռը, որում գտնվող 81 հոգուց ողջ էր մնացել 6 մարդ:
Խաղին մասնակցել է Ալան Ռուշելը, ով փրկվածների թվում էր: Իսկ դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանը ավիաաղետի պատճառով կորցրել էր ոտքը: