00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերանԱհա ենթադրյալ ահաբեկիչը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը արհեստական օրակարգ են. ՇարմազանովԶիդանը` «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակի մասինՃշտվում է` արդյոք Բարսելոնայում տուժածների թվում հայեր կան«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի Գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին. ՄԻՊՏեսանյութ. Ահաբեկչություն Բարսելոնայում. զոհերի թիվը հասել է 13-ի Գալուստ Սահակյանի կարիերայի նոր շունչը…Իբրահիմովիչը վայելում է հանգիստը (լուսանկարներ)

Ջուրն էժանացնելու փոխարեն կթանկացնեն. ի՞նչ հիմնավորմամբ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը թանկացնելու հայտով։  Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Վեոլիա Ջուր»-ը պատրաստվում է 1 խմ ջրի դիմաց սակագինը դարձնել 194 դրամ՝ ներկայիս 180 դրամի  փոխարեն: Այս ընկերությունը ողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից և պայմանագրում նշված է, որ ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել, բայց այսօր արի ու տես՝ նրանք պատրաստվում են այդ քայլին գնալ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վեոլիա գրուպի» կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին հայտարարել էր ջրի թանկացման հավանականության մասին: Այն ժամանակ Գենդուրին վստահեցրել էր՝   ջրի սակագինը կբարձրանա ծիծաղելի չափով: Այժմ 1 խ/մ. ջրի արժեքը 180 դրամ է, «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած գինը 194.3 դրամ է, իսկ խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որի սակագինն էլ առաջարկվում է դարձնել 58.3: Թե որքանով է այս չափը ծիծաղելի՝ դատեք ինքներդ:

Տարբեր ոլորտներում էլ մենք այդ փորձն ունենք, երբ սկզբում միշտ ուռճացված թիվ են ներկայացնում, որպեսզի հետո  հասարակական ընդվզման արդյունքում կարողանան սակագինը իբրև թե նվազեցնել: Սա, ի դեպ, վաղուց փորձարկված մեթոդ է. ամեն անգամ կոմունալ ծառայությունների սակագները բարձրացնելիս մատնանշում են, թե իրականում սակագինն ավելի բարձր պետք է լիներ, բայց դե մտնում են հայ ժողովրդի ծանր դրության մեջ։ Մտեք արխիվները եւ համոզվեք. միշտ ավելի բարձր սակագին են առաջարկել, հետո իբրեւ թե «բարիշել» ավելի ցածր սակագնի վրա։ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովն էլ հպարտությամբ այդ ամենն իրեն է վերագրում, որ չասեն, թե անիմաստ կառույց է։

Իհարկե, «Վեոլիան» կարող է ասել՝ երբ ինքը սկսել է աշխատել, հաշվի չի առել լրացուցիչ ծախսերը, խնդիրներ են առաջացել, կան կորուստներ, իրականում պատկերն այլ է, քան մենք գիտեինք, այսինքն՝ հիմնավորումներ ինչքան ուզեք, կգտնի: Հետևաբար՝ պետք է փոխել մոտեցումն ու մեթոդոլոգիան, որպեսզի  ընկերություններն անգամ եթե ներդրումներ են անում, շահագրգռված լինեն այդ ներդրումներն արդյունավետ օգտագործել և ոչ թե ցանկացած ներդրում բերեն, մտցնեն սակագնի մեջ՝ փորձելով արդարացնել սակագնի բարձրացումը:

Գուցե թանկացումը պատճառաբանեն նաև նրանով, որ նախատեսված ֆինանսական միջոցները, որ պետք է օգտագործեն, ավելի թանկ արժեն, բայց ակնհայտ է, որ համաշխարհային շուկայում ֆինանսական միջոցներն էժան են և դեռևս չեն թանկացել: Հայաստանի արտարժույթի շուկան էլ, որը ևս ազդեցություն է ունենում սակագնի հաշվարկման համար, էական փոփոխության չի ենթարկվել, մնացել է նույնը կամ նույնիսկ դրամն արժևորվել է, որը պետք է հակառակ ազդեցություն ունենար, այսինքն՝ բերեր սակագնի իջեցման:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1400 անգամ

Լրահոս
18 Օգոս
Լարված իրավիճակ Լիբանանի ու Սիրիայի սահմանինՄեսսին անպատվել է Ռամոսին (տեսանյութ)Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան«Ապե՛, է՞ս օբեկտ ես մտնելու». ինչն է զայրացրել դերասան Սոս ՋանիբեկյանինԵվրոպայի լիգա. Տիգրան Բարսեղյանի գոլն ու «Վարդար»-ի հաղթանակը (տեսանյութ)Կասկած չկա, որ «Ռեալ»-ը նույնպես կպարտվի. ՎալվերդեՌեփեր Միշոն Հայաստանի հիմն ու դրոշը չի հավանումԱհա ենթադրյալ ահաբեկիչըՈւկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին կոչերը արհեստական օրակարգ են. ՇարմազանովՃապոնուհիները կրծքերի հերթական թրենդն են տարածում (լուսանկարներ)Զիդանը` «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակի մասինՃշտվում է` արդյոք Բարսելոնայում տուժածների թվում հայեր կան«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները թուրքական ռեստորանում պատանդներ են պահում. ԶԼՄ-ներ Գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին. ՄԻՊՏեսանյութ. Ահաբեկչություն Բարսելոնայում. զոհերի թիվը հասել է 13-ի Գալուստ Սահակյանի կարիերայի նոր շունչը…Ռուբեն Հայրապետյանը կրկին սկանդալի կիզակետում է Երիտասարդական հնգօրյա համախմբում-հավաք Ռումինիայի Բուխարեստ և Սուչավա քաղաքներում Իբրահիմովիչը վայելում է հանգիստը (լուսանկարներ)Մարդիկ վախեցած են...Թուրքիայում վերակառուցում են հայկական եկեղեցիՍիֆիլիս ու ՄԻԱՎ. Ադրբեջանում այս հիվանդությունների աճ է գրանցվել«Չնգլի Գյոլ» հատվածում այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մոխրացած դի«Եհովայի վկաներ»-ը՝ արգելված կազմակերպությունների ցուցակում Հնդկաստանում 10-ամյա աղջիկը երեխա է ունեցելՀովհաննես Հարությունյանը կարող է հաշմանդամ դառնալ. պաշտպան Հայաստանին հուշում են ելքըԻնչից է մահացել ռուս զինծառայողը. նոր մանրամասներԹուրքիան կոչ է անում Գերմանիային՝ չկառավարել ԵվրամիությունըԿազմակերպված «ռեկետ»՝ միջին և փոքր բիզնեսի նկատմամբԿառլեն Մկրտչյանը վերադարձավ «Փյունիկ»Ռուբեն Հայրապետյանի հեռանալու ժամանակն է«ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքըԵթե սեփական արտադրողը մրցունակ լինի, դրսի մուտքը կփակենք. վարչապետն Արցախում է (տեսանյութ)Մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի ԱրցախՍպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է Սերժ ՍարգսյանինՎրաստանում փրկարարները ծովից հայ տղամարդու դի են հանելՎանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներումԵմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Գաբուզյանը և Տեր-Սահակյանն Աբու-Դաբի Մասթերս մրցաշարի առաջատարների թվում ենՈստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջՀայաստանը բանակցում է նոր բյուջետային ավիաընկերությունների հետ ՍԱՊԾ-ն օգնության կարիք ունիՕզբիլիսը կարող է տեղափոխվել «Ռուբին»Կարապետյանը հարցը վերջնականապես թաղեցՍիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Արցախյան պատերազմի մասնակից Նուբար ՕզանյանըՎահան Բիչախչյանի գոլը «Ժիլինա»-ում` տեսանյութով
Ամենադիտված
Ալիևը միայնակ է մնացելԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի վուլգար լուսանկարը՝ ծովափիցԱԺ պատգամավորը «վթարի» է ենթարկվել Սևանա լճում (լուսանկար)Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը (լուսանկարներ, տեսանյութեր)Որտե՞ղ է վայելում իր հանգիստը Նազենի Հովհաննիսյանը և որքա՞ն արժե այն (լուսանկարներ)Խաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցիԲեսպրեդել է. Ղազանչյանը տղային է բերում, Գրիգորյանն՝ աղջկան. Միքայել ՊողոսյանԿնճռոտ ու սպիտակ մազերով Լուիզա Ներսիսյանը վախեցրել է իր երկրպագուներին (տեսանյութ,լուսանկարներ) Անժելա Սարգսյանը ցույց է տվել իր նոր տունը (լուսանկարներ) 25 տարվա բաժանումից հետո Գյումրու մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը գտավ ծնողներին
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Ուշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներՆամակ, որը պայթեցրեց համացանցըՀամակարգից հեռացված գնդապետը գրավել է Երևանի SV հյուրանոցը. «Փաստ»Իրանը զորք կմտցնի Նախիջևան. փորձագետԻսրայելը լրտեսներ է ուղարկել Ստեփանակերտ. իսրայելա-թուրքական խաղ` ընդդեմ Հայաստանի«Երևի շատ «կընգան տփող» ամուսիններ պետք է էս հաշվի առնեն, թե չէ նույն ճանապարհով են գնալու»Ինչպես է «Երևան սիթի»-ն կեղծ ակցիաներով մոլորեցնում հաճախորդներին (լուսանկարներ)Արամեի և կնոջ խենթ պարը՝ ընկերների հարսանեկան խնջույքին (տեսանյութ, լուսանկարներ)