Սանահինում տապանաքարերը տեղաշարժելու և հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
ՀասարակությունԼոռու մարզի դատախազությունը 2017 թվականի օգոստոսի 1-ին Սանահինի վանական համալիրի տապանաքարերը տեղաշարժելու և հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել 264 և 265 հոդվածների հատկանիշներով և ուղարկել մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Օգոստոսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնած տարբեր գերատեսչությունների հետ համատեղ պատմամշակութային հուշարձանների պահպանության, դրանց վերաբերյալ քրեական գործերի մասին խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության
«Նյութերի նախապատրաստման և գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գագիկ Վերանյանը իր հոր՝ Վանիշկա Վերանյանին հուղարկավորել է Սանահինի վանական համալիրի տարածքում` Զաքարյանների տոհմական դամբարանի տապանաքարերը տեղահանելով և դրանք շուրջ մեկ մետր հեռացնելով»,- ասաց Պետրոսյանը:
Հայաստանի Հանրապետության
«Իսկ Գագիկ Վերանյանը դեպքի առթիվ հայտնել է, որ ինքը հուղարկավորությունը կատարելիս տեղյակ չի եղել, որ դա հանդիսանում է Սանահինի վանական համալիրի տարածքը և այն որևէ տարանջատում չի ունեցել գյուղի գերեզմանատան հարակից հատվածից: Ըստ Սանահին վանական համալիրի քահանա տեր Ավետիք Աբեղա Սողոմոնյանի բացատրության՝ նորակառույց գերեզմանը կառուցվել է հնադարյան աճյունների վրա: Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Պետրոսյանը: