«Առավոտ». Երևանում այսօր գիտակցում են՝ մեկ կողովում չափից ավելի շատ ձու է դրված. Գելա Վասաձե
Армянская пресса«Առավոտ»-ը զրուցել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեի հետ: Ներկայացնում ենք հատված:
- Պարոն Վասաձե, Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի աննախադեպ մասշտաբային, բազմազգ «Արժանի գործընկեր 2017» զորախաղերը: Ուշագրավ է, որ զորախաղերին մասնակից անդամ երկրներից միայն երեքը ՆԱՏՕ-ի անդամ չեն՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան: Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային անվտանգությանն ի՞նչ նոր տարր կավելացնեն այս զորավարժությունները և ի՞նչ անդրադարձ կունենան տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա:
Այս զորավարժություններն իրապես տարբերվում են նախորդից՝ նախևառաջ իրենց մասշտաբներով: Բայց ոչ միայն: Բանն այն է, որ աշխարհում իրավիճակը իրապես լրջորեն փոխվել է: Այդ իսկ պատճառով թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանն այսօր գտնվում են Կրեմլի և Արևմուտքի հակամարտության առաջին գծում: Այդ հակամարտության պատճառները հայտնի են՝ ինչ-որ մի ժամանակաշրջանում Կրեմլում որոշեցին, որ աշխարհը կարող են վերաձևակերպել իրենց հարմարությամբ՝ օգտվելով արևմտյան աշխարհի քաղաքական էլիտայի մի հատվածի «փոխզիջումների» գնալու պատրաստակամությունից՝ անձնական հետաքրքրությունների բավարարման դիմաց: Նման քաղաքականությունը երեկ չի սկսվել, արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մոսկվան ջանում է գործել այս ոգով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում