Այս խաղը գրեթե կատարյալ էր. Զիդանը՝ հաղթանակի մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) և նշել, որ գոհ է թիմի խաղից:
«Մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք զգալի բարձունքների հասնել: Այս խաղը գրեթե կատարյալ անցկացվեց, հատկապես առաջին խաղակեսը:
Ընդմիջումից հետո ստիպված էինք շատ աշխատել, բայց չմոռանանք, որ սա եզրափակիչ էր: Եթե Բեյլը երրորդ գոլը խփեր՝ ավելի հեշտ կլիներ: Մենք նախկինի պես երազում ենք մեծ հաղթանակների մասին և երբեք չենք հոգնի հաղթելուց: Տղաներս ընդունեցին մեծ պրեսինգ և թույլ չտվեցին մրցակցին խաղալ: Արդյունքում հասանք նրան, ինչին ցանկանում էինք»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: