00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 ոստիկան

Ինչո՞ւ է ակտիվացել Սամվել Կարապետյանը

ՀՀ կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում հավանություն է տալու Լոռու մարզում Դեբեդ գետի վրա «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծին: Որոշման նախագծի համաձայն՝ այդ ՀԷԿ-ը կառուցելու է «Դեբեդ հիդրո» ընկերությունը: Ընդ որում, նախագծի իրականացումը ներկայացվում է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջոցով, որը, հիշեցնենք՝ ռուսահայ գործարարների մասնակցությամբ ստեղծել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ այդ ակումբի կնքահայրն է գործարար Սամվել Կարապետյանը: «Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատտ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։
 
«Շնող»-ը Հայաստանում Կարապետյաններին պատկանող միակ ՀԷԿ-ը չէ: Նույն «Էներգոինվեստ հոլդինգ»-ի ակտիվների մեջ նշվում են նաև Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի վրա տեղակայված «Էրիկ» և «Վահան» ՀԷԿ-երը: Սամվել Կարապետյանը, վայելելով ռուսական իշխանությունների անվերապահ աջակցությունն ու վստահությունը, նպատակամիտված կերպով իր ձեռքն է վերցնում Հայաստանի էներգետիկ հզորությունները: Իսկ թե ինչ են նշանակում էներգետիկ հզորությունները ցանկացած երկրի կյանքում, ավելորդ է պարզաբանել. դրանք, ըստ էության, տնտեսության հենասյուներն են, առանց որոնց՝ ոչ միայն տնտեսություն, այլև պետություն չի կարող գոյություն ունեալ:
Մի կողմից՝ ցանկացած նոր կառուցվող ՀԷԿ, արևային էլեկտրակայան ուժեղացնում է ՀՀ էներգետիկ անվտանգությունն այն առումով, որ այն չի ներկրվում կամ ներկրվող հումքով չի աշխատում: Բացի այդ, ուշ թե շուտ, դադարելու է աշխատել Հայաստանի ատոմակայանը, և մեր երկրին էլեկտրաէներգիա արտադրող այլընտրանքային աղբյուրներ են անհրաժեշտ: Իսկ ՀԷԿ-երը համարվում են էժան արտադրանք թողարկող էներգաարտադրողներ: Մյուս կողմից՝ հարց է՝ արդյո՞ք նոր ՀԷԿ-ի կառուցումը միտված է հենց էներգետիկ անկախության հաստատմանը, այլ ոչ թե Սամվել Կարապետյանը բիզնես շահերի առաջ մղմանը: Չմոռանանք, որ Կարապետյանը ներկայացնում է հենց ռուսական կապիտալը, և դժվար թե ռուսները հեշտությամբ հաշտվեն Հայաստանում մոնոպոլիայի կորստի հետ:
 
Մինչ օրս չի պարզաբանվել այն հարցը, թե ռուսական կողմի համար՝ որպես ՀԷՑ-ի սեփականատեր և Հայաստանում էներգետիկ ոլորտի մոնոպոլիստ, Սամվել Կարապետյանն ինչու է ձեռնտու: Բանն այն է, որ Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպ»-ի մեջ մտնում են մոտ 200 տարբեր ոլորտներում գործող ընկերություններ: Սակայն այդ խմբի մեջ իրենց ուրույն դերն ունեն հենց էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք ներառված են «Կասկադ էներգոհոլդինգ» ընկերությունների խմբում: Մասնավորապես, դրանք են «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսբիտ», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ տեխ-էքսերգո» եւ այսպես շարունակ: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ի մաս կազմող Էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունները հիմնադրվել են 2005-ին եւ արդեն 2007-ից դրանք գործունեություն են ծավալում Ռուսաստանի մի շարք տարածքներում, այդ թվում նաեւ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանը վաղուց է Ռուսաստանի էներգետիկ շուկայի խաղացող: Այն փաստը, որ նրա ընկերությունները տարեցտարի զարգացել եւ նոր տարածքներ են ընդգրկել, ենթադրում է, որ Կարապետյանների եւ ՌԴ իշխանությունների հարաբերությունները լիարժեքորեն փոխադարձ համաձայնեցված են: Փաստացի՝ Կարապետյանները էլեկտրաէներգիա վաճառող լինելուն զուգահեռ, նաև մտնում են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտ:
 
Հարցի քաղաքական ասպեկտից բացի, չպետք է մոռանալ նաև բնապահպանականը: Եթե զարգացած երկրներում խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ դրանք դրական ազդեցություն են թողնում կլիմայի փոփոխության վրա, Հայաստանում փոքր ՀԷԿ-երը ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում՝ խախտելով էկոհամակարգի հավասարակշռությունը, «նպաստում» անտառների, ջրային ռեսուրսների կորստին, խթանում սողանքները, վերացնում կենսաբազմազանությունը: Այս պարագայում անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել բիզնես շահերը և այն վնասը, որը կրելու է բնությունը՝ հաշվի առնելով հայկական դառը իրականությունը:
 
Ստելլա Խաչատրյան
 
դիտվել է 7420 անգամ

Լրահոս
19 Օգոս
«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 ոստիկանՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ի անձնակազմինԻրանցիների անհավանական արկածները ՀայաստանումԱրցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը«Սանտոս»-ի 16-ամյա ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնումԱստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համարԱրոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարումԵղանակը ՀայաստանումԿարեն Քոչարյանի պատասխանը Հրանտ ԲագրատյանինԻնչպես կոտրել iPhone-ի գաղտնագիրը. հեշտ տարբերակ (տեսանյութ)Թրամփը շարունակում է ազատվել իր կարևոր կադրերիցՄայր թատրոնը նոր տնօրեն ունիԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիում Օրվա խորհուրդըԳերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է ՄերկելինԱյսօր Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն էԻսպանիայում ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը ճանաչել են«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմՎերա Բրեժնևայի սեքսուալ դուստրը հանգստանում է Իտալիայում (լուսանկարներ)
Ամենադիտված