00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 2 զոհ, 7 վիրավոր«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջ

Զուգահեռներ Երևանի և Արդվիի ավագանիների միջև

Լոռու մարզի Արդվի համայնքում գյուղացիների դժգոհությունն առաջացրած ոսկու արդյունահանման ծրագրի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունեցել. գյուղացիների բողոքի ցույցից հետո գյուղապետ Սամվել Կիրակոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն համայնքի ավագանին չի ընդունել հրաժարականը: Ավելի վաղ՝ Արդվի համայնքի բնակիչները հայտարարել էին, որ դեմ են համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Միռամ» ընկերությունը, որը կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, մտադիր է գյուղի մերձակայքում ոսկու հանք շահագործել, ինչին գյուղացիները և ավագանին դեմ են: «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը երկամսյա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում 34% բաժնեմասը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերն են վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանը և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:
 
Գյուղացիները փակել էին ճանապարհը, տապալել այս հարցի շուրջ հանրային քննարկումը և հիմա էլ պատրաստակամ են պայքարել մինչև վերջ՝ հանքի շահագործումը թույլ չտալու համար: Բանն այն է, որ արդվեցիների կարծիքն այս կապակցությամբ նեղություն չէին քաշել հարցնել՝ ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է:
 
Սա մի յուրահատուկ օրինակ է, երբ համայնքի բնակիչները տեր կանգնեցին իրենց քաղաքացիական իրավունքներին: Ճանապարհ փակելը, հանրային քննարկումները տապալելը ևս քաղաքացիական ակտիվության դրսևորումներ են, որոնց արդվեցիները ստիպված էին գնալ, քանի որ Հայաստանում ձևավորվել է ավանդույթ, երբ բնակիչների կարծիքը և ցանկությունը ստորադասվում են բիզնես շահերին: Շատ լավ է, որ կառավարությունն առաջնորդվում է գործարար մտածողությամբ, սակայն դա չպետք է իրագործվի Հայաստանի քաղաքացիների կամքին հակառակ: Դրական առումով՝ զարմացրեց նաև Արդվիի համայնքապետարանի միասնական դիրքորոշումը: Ի տարբերություն Երևանի ավագանու, որը նիստերի է գնում միայն իր ներկան ստանալու համար, Արդվիի ավագանին համարձակություն ունեցավ ընդվզել և տեսակետ արտահայտել: Բազմաթիվ առիթներ եղան, երբ Երևանի ավագանին ոչ միայն կարող էր, այլ նաև պարտավոր էր կանխել երևանցիների բուռն դժգոհությունն առաջացրած նախագծերի իրականացումը: Ո՞ւր էր երևանի ավագանին, երբ քանդվում էր Աֆրիկյանների շենքը կամ Առաջին հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի տունը: Իհարկե, շատ ավելի հեշտ է գնալ նիստերի, ձեռք բարձրացնել, քվեարկել և հլու-հնազանդ կերպով համակերպվել երևանցիների շահերի ոտնահարման հետ: Այս տեսանկյունից մայրաքաղաքի ավագանին Արդվիի համայնքապետարանից սովորելու շատ բան ունի:
 
Արդվին չի պատրաստվում հանձնվել: Լոռու մարզպետ Արթուր Նալբդանյանը ևս հայտարարել է, որ գյուղում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը կախված է բացառապես գյուղացիների որոշումից: Կառավարությունը պետք է գիտակցի, որ ժամանակները փոխվել են. այսօր արդեն զոռբայությամբ խնդիրները չեն կարող լուծվել, և եթե անգամ համայնքի բնակչությունը 120-150 հոգի է, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և նրանց կարծիքը և ցանկությունը պետք է առաջնահերթ լինի ցանկացած բիզնես շահերից: Արդվի գյուղն ընդգրկված է ՄԱԿ-ի գյուղական տուրիզմի զարգացման ծրագրում: Արդվիում է գտնվում նաև Հովհաննես Օձունեցու գերեզմանը, որտեղ ամեն տարի ուխտագնացություն է լինում։ Հետևաբար, որևէ բիզնես նախագիծ չի կարող արդարացված լինել, եթե այն խանգարում է գյուղի գոյությանը եւ խաթարում պատմամշակութային արժեքների պահպանումը: Եթե կառավարությունը որևէ կերպ չի կարողանում թեթևացնել գյուղացիների հոգսերը, գուցե նորերը չստեղծի՞…
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 656 անգամ

Լրահոս
19 Օգոս
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 2 զոհ, 7 վիրավոր«Բետիս»-ի դեմ խաղում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները հանդես կգան հատուկ մարզաշապիկներովՈ՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 ոստիկանՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ի անձնակազմինԻրանցիների անհավանական արկածները ՀայաստանումԱրցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը«Սանտոս»-ի 16-ամյա ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնումԱստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համարԱրոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարումԵղանակը ՀայաստանումԿարեն Քոչարյանի պատասխանը Հրանտ ԲագրատյանինԻնչպես կոտրել iPhone-ի գաղտնագիրը. հեշտ տարբերակ (տեսանյութ)Թրամփը շարունակում է ազատվել իր կարևոր կադրերիցՄայր թատրոնը նոր տնօրեն ունիԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիում Օրվա խորհուրդըԳերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է ՄերկելինԱյսօր Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն էԻսպանիայում ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը ճանաչել են«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմ
Ամենադիտված