Թուրքիան հունից հանել է Գերմանիային
Turkey
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոն Դեր Լեյենը խոսել է թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նրա գնահատմամբ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից: Լեյենը, նկատի ունենալով Թուրքիայի իշխանություններին, նշել է, որ օրենքի սկզբունքներից հետ կանգնելը, խոսքի ազատությունը սահմանափակելը ոչ մի պատճառաբանություն չի կարող ունենալ:
Նա անընդունելի է համարել Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունը Թուրքիայում, երբ վերջինս չի հանդիսանում օրենք հարգող երկիր:
«Թուրքիայի կառավարության նկատմամբ ցուցաբերվել է ավելորդ հանդուրժողականություն: Թուրքիան իր նկատմամբ պահանջած հարգանքը, մեր նկատմամբ էլ պետք է ցուցաբերի»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության ալիք առաջացրեց Թուրքիայում Գերմանաիայի քաղաքացի Պետեր Շթոյդների կալանավորումը, ով հանդիսանում էր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատաիցը: