Արոնյան vs Սվիդլեր
ՍպորտՍենթ Լուիսում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում այսօր տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Պյոտր Սվիդլերը:
Նշենք, որ 7-րդ տուրում Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային և 4.5 միավորով Անանդի և Վաշյե Լագրավի հետ առաջատարների թվում է: