Վարազդատ Հարոյանը՝ ազգային հավաքականի, Մխիթարյանի ու Մանուչարյանի մասին
SportՀայաստանի ազգային հավաքականի և «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական ակումբի կայքին, որի ընթացքում խոսել է նաև ազգային հավաքականի և թիմակիցների մասին: Հարոյանի հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:
Այն, որ ազգային հավաքականում թիմակից էդգար Մանուչարյանը հանդես է գալիս ռուսական թիմում, արդյո՞ք ազդել է ակումբ տեղափոխվելու իր որոշման վրա, Հարոյանն ասել է.
«Էդգարը իմ մասին պատմել է «Ուրալ»-ին: Էդգարի հետ վաղուց ենք ծանոթ: Ինձ համար պատիվ է, որ «Ուրալ»-ում խաղում է հայրենակիցս: Դա ինձ կօգնի արագ ներգրարվվել թիմում: Երբ երկշաբաթյա հավաքից հետո ինձ պայմանագիր առաջարկեցին, երկար չմտածեցի, որովհետև սա մեկ քայլ առաջ է իմ կարիերայում:
Կարիերաս այլ տեղ շարունակելու հնարավորություն ունեի: Բայց «Ուրալ»-ի տարբերակն ինձ համար առաջնային էր: Այդ առաջնություններն ակնհայտորեն զիջում էին Ռուսաստանի առաջնությանը: Տարբերակներից մեկը Կիպրոսն էր, բայց դա չէր համապատասխանում իմ հավակնություններին»:
Այն հարցին՝ հաջողվե՞լ է արդյոք խաղալ կամ հետևել Հենրիխ Մխիթարյանի խաղին «Փյունիկ»-ում, Հարոյանը նշել է.
«Այո, առաջին տարին, երբ խաղում էի գլխավոր թիմում, Հենրիխն իր վերջին մրցաշրջանն էր անցկացնում Հայաստանում և տեղափոխվեց Ուկրաինայի առաջնություն: Արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ Մխիթարյանի համաշախարհային կարգի ֆուտբոլիստ էր դառնում: Նա առանձնանում էր իր տեխնիկայով և արագությամբ: Իսկ մարզումներին աշխատում էր բոլորից ջանասիրաբար: Զարմացած չեմ, որ նա հիմա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»:
Ազգային Հավաքականի մասին հարցերին պատասխանելիս Հարոյանն ասել է.
«18 տարեկանից խաղում եմ ազգային հավաքակնում, այդ ընթացքում շատ խաղեր են եղել, հիմա նույնիսկ հստակ քանակը չեմ կարող նշել: Կառանձնացնեմ, հավանաբար, ազգային հավաքականի մարզաշապիկով առաջին խաղս, երբ արտագնա խաղում 4:0 հաշվով շատերի համար սենսացիոն հաղթանակ տարանք Դանիայի նկատմամբ:
Ինչ վերաբերում է Չեռնոգորիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակին, այդ խաղում խփեցի առաջին գոլս հավաքականում: Թիմը երեք տարվա ընթացքում տնային խաղում հաղթանակ չէր կարողացել տոնել և ընդմիջմանը մարզիչն ասաց, որ իրավունք չունենք երկրպագուներին տխրեցնել: Բայց Դանիայի դեմ խաղն ավելի է տպավորվել: Այդ ընտրական փուլը լավագույնն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ, մեզ շատ քիչ չբավականացրեց խմբից դուրս գալու համար»:
Խոսելով 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին, ֆուտբոլիստը նշել է, որ յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ընտրական շրջանի թիմի գլխավոր խնդիրը խմբից դուրս գալն է:
«Այս անգամ մի փոքր անհաջող սկսեցինք: Բայց երկու ամսվա ընթացքում լինելու է ևս 4 խաղ, որոնք ամբողջությամբ կարող են փոխել իրավիճակը մեր խմբում: Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- հավելել է ֆուտբոլիստը:
Հարոնյանն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին խոսելիս նշել է, որ նրա՝ հավաքական գալով, թիմում փոխվել է մթնոլորտը դեպի դրականը:
«Շատ ֆուտբոլիստների նա գիտի, բոլորի հետ մշտապես շփվում է: Անմիջապես հասկացրեց, թե ինչ է ուզում տեսնել մեզանից դաշտում»:
Ազգային հավաքականի կազմում հանդես գալիս խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Ռոյսը, Ռոնալդուն, Բալոտելին, թե նրանցից ում դեմ էր ամենաբարդը խաղալը, Հարոյանն ասել է.
«Ամենաբարդը Ռոնալդուին ու Պիրլոյին պահելն էր: Ռոնալդուն առանձնանում է այն ֆուտբոլիստներից, որոնց դեմ արդեն խաղացել եմ: Նրան պահելը գրեթե անհնար է»:
Հավելենք, որ Հարոյանը բացի մայրենի լեզվից, խոսում է նաև ռուսերեն ու անգլերեն: Նախընտրած մեկքենան BMW-ն է:
Ֆուտբոլիային կուռք չունի, իսկ Մեսսիին նախընտրում է Ռոնալդուից: