Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը
SportՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:
Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը՝ Փարիզում: