«Ռեալի»-ի սահմանած անհավանական հրաժարագինը՝ Իսկոյի համար
Спорт«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն թիմի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում: Այս մասին տեղեկացնում է As-ը:
Ակնկալվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը կկնքի 5 տարվա պայմանագիր: Հրաժարագինը կկազմի 700 մլն եվրո:
Մադրիդյան թիմը որոշում է կայացրել հրաժարագրի կետն ընգրկել բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերում: Առաջին թիմի ֆուտբոլիստների հրաժարագինը կկազմի 500 մլն եվրոյից ոչ պակաս, իսկ «Ռեալ Կաստիլյա»-ինը՝ 300 մլն եվրո:
Իսկոն իսպանական թիմում հանդես է գալիս 2013թ.-ից: Նրա տեղափոխության համար «Մալագա»-ին վճարվել է 30 մլն եվրո: