Նոր շենքեր՝ ՊԲ սպաների համար
NKՍտեփանակերտի Թումանյան փողոցում շարունակվում է 10 հարկանի շենքի շինարարության աշխատանքը:
Ծրագիրը կյանքի է կոչվում ռուսաստանաբնակ գործարար, բարերար Վիտալի Գրիգորյանցի միջոցներով, հայտնում են Արցախի քաղշիննախարարությունից: Բնակարանների հասցեատերերն ԱՀ ՊԲ և պահեստազորի սպայակազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքներ կլինեն:
2016 թվականի նոյեմբերին կատարվել է բազմաբնակարան շենքի հիմքի կառուցումը: Այժմ ընթանում է նկուղային հարկի (ապաստարանի) ծածկի կառուցումը, պատերի շարվածքը:
Ընդհանուր առմամբ, շենքը կունենա բնակելի 9 հարկ, 2 մուտք՝ 108 բնակարանով, որից 18-ը կլինի 3 սենյականոց, յուրաքանչյուրը 86քմ. մակերեսով, 90-ը՝ 2 սենյականոց, 54-ից 60 քմ. մակերեսով:
Շենքի բնակելի մակերեսը 7100 քմ է: Ավարտը նախատեսվում է 2018-ի տարեվերջին: