As. «Ռեալ»-ը նոր պայմանագիր է կնքել Զիդանի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Պաշտոնական հայտարարություն՝ պայմանագրի կնքման վերաբերյալ, դեռևս չկա:
Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2020թ.-ը: 45-ամյա մասնագետի աշխատավարձը տարեկան 4,35 մլն եվրոյից կահասնի 8 մլն եվրոյի, որի մեջ ընգրկվում են նաև բոնուսները:
Զիդանի ղեկավարությամբ «Ռեալ»-ը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում, մեկական անգամ՝ Իսպանիայի առաջնությունում և Աշխարհի ակումբային առաջնությունում: