00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ո՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 ոստիկանՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ի անձնակազմին

Շիրակի մարզպետի միակ հաջողությունը

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Սա բացառապես կուսակցական որոշում էր և պայմանավորված էր այն փաստով, որ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին ակնկալված ձայները չստացավ:

Այստեղ ժողովրդագրական իրավիճակը տարեցտարի փոփոխվում է, սակայն ոչ հօգուտ ծնունդների թվի աճի: Մարզպետարանի տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Գյումրիում 2016 թվականի առաջին կիսամյակում 716 երեխա է ծնվել, մինչդեռ այս տարի նույն ժամանակահատվածում՝ 123-ով պակաս ծնունդ է գրանցվել: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզում ծնելության աճի ապահովման համար 3 դեղատոմս է առաջարկում՝ մարդկանց աշխատանքով ապահովելը, բնակարանային խնդրի լուծումը և մայրերին որոշակի արտոնությունների տրամադրումը: Առաջարկելը՝ առաջարկում է, բայց կիրառել դրանք՝ չի շտապում:

Շիրակի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը. 2017 թվականի առաջին կիսամյակում մարզում արձանագրվել է 632 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 544-ի փոխարեն: Սա կարծես նույնպես առանձնահատուկ մտահոգության առիթ չի հանդիսանում նորանշանակ մարզպետի համար:

Գյումրիում առկախված է անօթևանների խնդրի լուծումը: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր կարճ ժամանակահատվածում լուծել Շիրակի մարզում բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող անօթևան ընտանիքների խնդիրները: Կարճ ժամանակահատվածը 2015-16 թվականներն էին: Այս ընտանիքների թիվը 250-ն է, այնինչ՝ Գյումրում հաշվառված է 2500-2700 անօթևան ընտանիք: Իսկ մնացած անօթևանների խնդիրը ո՞վ պետք է լուծի: Թերևս նորանշանակ մարզպետը դրանից ավելի կարևոր գործառույթներ է  առանձնացրել իր համար: Խնդիրները կուտակվել են, փոխարենը մարզում կատարվել է մեկ ուրիշ դարակազմիկ իրադարձություն: Վերջերս Շիրակի մարզից՝ Արթիկի կոմիտեությունից 7 նորագիր ընկերներ համալրել են ՀՅԴ շարքերը: Եվ սա իրապես մեծ հաղթանակ է: Նրանք երդում են տվել Դրոյի շիրիմի մոտ` ձեռքը «Մակարով» տիպի ատրճանակի վրա դրած: Ինչ խոսք՝ սա լուրջ թիվ է «Դաշնակցության» համար, և նախկին մարզպետը Արթուր Խաչատրյանից շատ բան ունի սովորելու՝ կուսակցության համար ձայն, ռեսուրս հավաքագրելու հարցում:  Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կուսակցական մարզպետները, մոռանալով այն փաստը, որ առաջին հերթին ներկայացնում են մարզի բնակչությանը և առաջնորդվում վերջինիս շահերով, ընդամենը իրենց կուսակցությունների «փիառշիկների» գործն են սրբորեն կատարում: Եվ դա վերաբերում է բոլոր կուսակցություններին, պարզապես ՀՅԴ համար փիառվելու խնդիրը ավելի սուր է դրված: Մարզպետից շնորհակալություն կհայտնեն նաև 7 նորագիրների համար, հաշվի առնելով այն հոծ զանգվածը, որը լքել է և շարունակում է լքել «Դաշնակցության» շարքերը՝ վերջին տարիներին կուսակցության վարած քաղաքականության պատճառով:

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1108 անգամ

Լրահոս
19 Օգոս
Ո՞ւմ են փորձում խաբել«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սուրգուտում տղամարդը դանակահարել է 8 անցորդի Ամառային հանցագործություններ. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՎերջին 7 օրն՝ առաջնագծում. Արցախի ՊՆ«Ռեալ»-ը մերժել է «Յուվենտուս»-ի առաջարկըՀայաստանը՝ փաստի առաջԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 ոստիկանՀՀ ԱԻ նախարարը պարգևատրել է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ի անձնակազմինԻրանցիների անհավանական արկածները ՀայաստանումԱրցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը«Սանտոս»-ի 16-ամյա ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնումԱստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համարԱրոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարումԵղանակը ՀայաստանումԿարեն Քոչարյանի պատասխանը Հրանտ ԲագրատյանինԻնչպես կոտրել iPhone-ի գաղտնագիրը. հեշտ տարբերակ (տեսանյութ)Թրամփը շարունակում է ազատվել իր կարևոր կադրերիցՄայր թատրոնը նոր տնօրեն ունիԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիում Օրվա խորհուրդըԳերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է ՄերկելինԱյսօր Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն էԻսպանիայում ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը ճանաչել են«ՀԺ». Ալիեւի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմՎերա Բրեժնևայի սեքսուալ դուստրը հանգստանում է Իտալիայում (լուսանկարներ)Ժիրինովսկին հրապարակայնորեն ներկայացրել է արտաամուսնական կապից ծնված որդուն
Ամենադիտված