Իրինա Շեյքը՝ նոր ֆոտոնախագծում
Սուպերմոդել Իրինա Շեյքը մասնակցել է նոր ֆոտոնախագծի։ 31-ամյա ռուս մոդելն իր Instagram-ում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ այն Marc Jacobs ապրանքանիշի գովազդարշավի համար ֆոտոշարքից է։ Սակայն մոդելը չի հայտնել, թե երբ է ֆոտոշարքը թողարկվելու, իսկ մենք նշենք, որ Իրինան օրերս արդեն հայտնվել է Harper's Bazaar-ի ֆոտոշարքում, որն ուրախացրել է իր ընթերցողներին այն նորությունով, որ պարբերականի ամբողջ սեպտեմբերյան համարը նվիրված է լինելու The Weeknd-ի, Ադրիանա Լիմայի, Քորթնի Լավի, Նատաշա Պոլիի, Քենդիս Սվեյնփոլի, Քարլի Քլոսի, Ջոան Սմոլսի,Travis Scott-ի նման աստղերի։