ՌԴ Առաջին ալիքն իրականացրել է Пусть говорят հաղորդաշարի առաջին   նկարահանումներն առանց Անդրեյ Մալախովի մասնակցության:

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով տարբեր աղբյուրների, թողարկումն ստացել է «Ողջույն Անդրեյ» անվանումը և նվիրված է հեռուստատեսությունում Անդրեյ Մալախովի գործունեությանը:

Հաղորդումը վարել է լրատվական ծրագրի հաղորդավար և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ալիքի պրոդյուսեր Դմիտրի Բորիսովը, ով Մալախովին փոխարինելու հավակնորդներից է: Հաղորդմանը մասնակցել են հաղորդավարներ Եկատերինա Անդրեևան, Դմիտրի Դիբրովը և Աննա Շատիլովան:

Ավելի վաղ նշվում էր, որ հայտնի է դարձել Մալախովի հեռանալու պատճառը. որոշ տվյալների համաձայն՝ վերջինս մտադիր է դեկրետային արձակուրդ գնալ կամ տեղափոխվել աշխատանքի Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերությունում: Նրա հեռանալու մասին լուրից հետո հեռուստաալիքից հեռանալու դիմում է ներկայացրել թոք-շոուի ողջ անձնակազմը: Աշխատակիցները նշել են, որ կվերադառնան Առաջին ալիք, եթե Մալախովը որոշի մնալ: