Խաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցի
ՀասարակությունԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ գործարարը պատրաստվում է Երևանում ճոպանուղի կառուցել, որը կձգվի Կասկադից մինչև Հաղթանակի զբոսայգի: «Այս պահին համապատասխան մասնագետները կատարում են ուսումնասիրություններ՝ այս նախագծի տեխնիկական հնարավորությունները հասկանալու համար»,-ասաց Մկրտչյանը:
Հարցին՝ մասնագիտական խմբում ընդգրկված են նաև օտարազգի մասնագետնե՞ր, թե՞ տեխնիկական ուսումնասիրություններն իրականացնում են միայն հայ մասնագետները, վերջինս պատասխանեց. «Այս պահին թիմում աշխատում են հայ մասնագետներ, ովքեր համագործակցում են Շվեյցարիայի եւ Գերմանիայի այս ոլորտում աշխարհով մեկ հայտնի մասնագետների հետ»:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք հստակեցված են նաև ճոպանուղի կառուցելու համար պահանջվող ֆինանսական աղբյուրները, Աննա Մկրտչյանը պատասախանեց. «Այս պահին ուսումնասիրվում են տեխնիկական հնարավորությունները: Եթե հնարավոր լինի ճոպանուղի կառուցել, ամբողջությամբ կկառուցվի Խաչատուր Սուքիասյանի ֆինանսավորմամբ»: