«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մինչ այս ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
Ի սկզբանե Ժոզե Մոուրինյուն ցանկանում էր ձեռք բերել 4 խաղացողի, սակայն նորեկները երեքն են (Լուկակու, Լիդելյոֆ, Մատիչ):
Իվան Պերիշիչի տրանսֆերի հարցում «Ինտեր»-ի հետ բանակցությունները փակուղի են մտել:
Մանչեսթերյան թիմի ղեկավարությունը պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին միայն թիմի մեկ այլ խաղացողի տրանսֆերի վաճառքի դեպքում: Մոուրինյուն, սակայն, դեմ է այդ տարբերակին: