ՍԱՊԾ-ն օգնության կարիք ունի
ОбществоՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ պաղպաղակի այն տեսականին, որը ծառայությունը որակել էր վաճառքի համար անպիտան, հանվել է վաճառքից. «Ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պաղպաղակի նշված տեսականին ետ է կանչվել շուկայից և ոչնչացվել է»,-նշեց պաշտոնյան:
Մեր դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, շուկայում այսօր էլ կարելի է գնել ծառայության կողմից վտանգավոր որակված պաղպաղակի տեսակներից, Վահե Դանիելյանը պատասխանեց. «Մենք կատարել ենք նույնականացում, թե նշված ընկերությունը որքան է արտադրել, որքան՝ վաճառել: Ողջ խմբաքանակը ետ է կանչվել, մի մասը ոչնչացվել է, մի մասն էլ պահվել է՝ օգտահանվելու համար, իսկ տվյալ ընկերություններում արտադրական գործընթացը կասեցվել է: Այս պահին ռիսկը մեկուսացվել է: Իսկ այն, որ գուցե շուկայում լինեն վաճառքում, պետք է ասեմ՝ այո՛, խախտումներ պետք է չլինեին, բայց ուզում եմ նշել նաեւ, որ ակնառու, խիստ պաթոգեն մանրեների մասին խոսք չկա, և առողջությանը դրանք վնաս չեն հասցնում»:
Հիշեցնենք, որ խախտումներ են արձանագրվել հետևյալ ընկերություններում.
«Թամարա և Անի» ՍՊԸ
Վահե Դանիելյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ քայլերի է դիմում ծառայությունն այն բանից հետո, երբ մամուլում հայտնվում են հրապարակումներ, որ հացի, նրբերշիկի, ջրի և սննդամթերքի այլ տեսակների արտադրությունում կան առողջության համար խիստ վտանգավոր արտադրանք՝ հրապարակմանը կից ներկայացնելով նաև լաբորատոր փորձաքննություն եզրակացությունները. «Մենք այստեղ կարիք ունենք հասարակության և լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքի. նրանք պետք է արագ արձագանքեն և հասեցական նշեն` որ ընկերությունն է խախտում կատարել, որն իրենք բացահայտել են, որովհետև լինում են դեպքեր, երբ ՍԱՊԾ-ն հասնում է տեղ, հետքերը վերացրած են լինում: Ուստի՝ կոչ եմ անում, որ լրատվամիջոցները ցանկացած խախտում արձանագրելիս մեր ծառայության հետ ակտիվ համագործակցեն: Այսօր ամենախոցելի կառույցը հանդիսանում է ՍԱՊԾ-ն, բայց պետք է հասկանալ, որ միայն մեր վերահսկողական գործառույթը կիրառելիս՝ դրական արդյունք չենք կարող արձանագրել, այստեղ պահանջատեր պետք է լինեն և՛ լրատվամիջոցները, և՛ սպառողը»:
Աղավնի Սուքիասյան