«Եհովայի վկաներ»-ը՝ արգելված կազմակերպությունների ցուցակում
ՀասարակությունՌուսաստանի արդարադատության նախարարությունն արգելված կազմակերպությունների ցուցակում է ներառել «Եհովայի վկաներ»-ին:
Այս մասին ասվում է արդարադատության նախարարության կայքում: «Եհովայի վկաներ»-ին արգելված կազմակերպությունների ցուցակում ներառելու որոշումն ընդունվել է «ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքին համապատասխան:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արգելքի մասին հայցով դիմել էր Գերագույն դատարան դեռևս մարտին: Պատճառ են հանդիսացել ստուգումների ընթացքում հակածայրահեղական օրենսդրության խախտումները: